22 մարտի 2012 - 17:47 AMT
Իրանը Ռուսաստանի թշնամին չէ, թեև Մոսկվան շահագրգռված չէ, որ Իրանը միջուկային զենք ունենա

Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Իրանում հրթիռային-միջուկային զենք արտադրվի, բայց միաժամանակ այդ երկիրը համարում է իր հարևանը, այլ ոչ թե թշնամին, հինգշաբթի օրը լրագրողներին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Անտոնովը նշել է, որ Ռուսաստանը լիովին հավատարիմ է իր միջազգային պարտավորությունների կատարմանը, բայց Իրանին չի համարում իր թշնամին:

Նա հավելել է, որ իրանական հարցում անվստահության խնդիրը զգալիորեն խանգարում է «ճիշտ որոշումների կայացմանը»: