ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՕԳՏԻՆ ԱՌԿԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ12 մարտի 2004 - 23:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը եւ Վրաստանը հասել են հարաբերությունների բարձր մակարդակի, որոնց հիմքում ընկած է հայ եւ վրաց ժողովուրդների բազմադարյան բարեկամությունը: Այդ մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որով հանդես են եկել Երեւանում երկու երկրների ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանը եւ Միխաիլ Սահակաշվիլին` ամփոփելով վերջինիս Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները: Նախագահները հաստատել են հետագայում եւս բարեկամական հարաբերությունները ամրապնդելու, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու վճռականությունը: Հայտարարության մեջ նաեւ նշվում է երկկողմ եւ բազմակողմ համագործակցության, համատեղ գործողությունների համակարգման արդյունավետության բարձրացման եւ այնպիսի ժամանակակից մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմագրավելու անհրաժեշտությունը, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը եւ զենքի ու թմրանյութերի անօրինական առեւտուրը: Կողմերը նշել են, որ համակողմանի տարածաշրջանային համագործակցության խորացման եւ տարածաշրջանի երկրների շահերի մերձեցման ճանապարհով հնարավոր կլինի բարենպաստ մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման համար: Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները կրկին վերահաստատեցին իրենց հավատարմությունը միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, փոխադարձ հարգանքը ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը: Հայկական կողմը համոզվածություն է հայտնել, որ Վրաստանում ընթացող բարեփոխումները, ինչպես նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ուղղված են Վրաստանում ժողովրդավարության եւ կայունության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, ինչը բխում է ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Հայաստանի ու ողջ տարածաշրջանի շահերից: Միխաիլ Սահակաշվիլին հրավիրել է Ռոբերտ Քոչարյանին պաշտոնական այցով լինել Վրաստանում իրեն հարմար ժամկետում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |