22 մարտի 2012 - 17:48 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Գուբայի դեպքերը սոցիալական բողոք էին, այլ ոչ թե ազգամիջյան բախում

Ադրբեջանական Գուբա քաղաքի դեպքերը սոցիալական բողոք էին, այլ ոչ թե ազգամիջյան բախում լեզգիների և ադրբեջանցիների միջև: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա չի համաձայնել որոշ փորձագետների այն կարծիքին, որ Գուբայի իրադարաձությունները «լեզգիների բողոք» էր:

Ըստ նրա, Գուբայի իրադարձություններում էթնիկ բաղադրիչ չի եղել, «սակայն եթե եղել է, ապա ոչ լեզգիների և ադրբեջանցիների միջև»: Իսկանդարյանը հիշեցրել է, որ Գուբայի բնակիչները հիմնականում ադրբեջանցիներ են, իսկ լեզգիներն ապրում են քաղաքի շրջակա գյուղերում:

Այս առնչությամբ քաղաքագետը հայտարարել է, որ շրջանիային վարչակազմի ղեկավար Ռաուֆ Հաբիբովը Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մագոմեդովի ազդեցիկ կլանի անդամ է: Ըստ որոշ տվյալների, վերջինս ծագմամբ քուրդ է: Նա ընդգծել է, որ Մագոմեդովի կլանը ներառում է այսպես կոչված «երազների»՝ հայաստանցիների:

Իսկանդարյանի կարծիքով, նման սոցիալական բողոքներ Ադրբեջանում ավելի հաճախ են տեղի ունենալու, քանի որ երկրում ակնհայտորեն վատանում են սոցիալական և տնտեսական պայմաննները` կապված նավթի արդյունահանման ծավալների նվազեցման հետ:

Գուբայում անկարգությունների պատճառ դարձավ շրջանային վարչակազմի ղեկավար Ռաուֆ Հաբիբովի ելույթը, որը շրջանի բնակիչներին մեղադրեց ծախված լինելու մեջ:

Ավելի ուշ պաշտոնյան փորձել է ներողություն խնդրել, սակայն հավաքվածներին դա չի բավարարել: Վարչության շենքի ուղղությամբ քարեր են նետվել: Տեղի ոստիկանությունը չի կարողացել կանխել իրադարձությունների զարգացումը: Մարտի 2-ին Հաբիբովը պաշտոնանկ է արվել: ԶԼՄ-ները հաղորդում են, որ տուժածներ կան ինչպես ուժային կառույցների աշխատակիցների, այնպես էլ քաղաքացիականների թվում: Սակայն տուժածների թվի մասին հստակ տեղեկություններ առայժմ չկան: