22 մարտի 2012 - 18:25 AMT
Հայտարարվում է նորարարության և ՏՀՏ միջոցներով տնտեսության մրցունակության բարձրացման մրցույթ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես ինկուբատորը և Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)՝ Key Solutions խորհրդատվական ընկերության աջակցությամբ, հայտարարում են նորարարության, ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացման, էլեկտրոնային բիզնեսի խթանման մրցույթ:

Մրցույթները անց են կացվում հետևյալ ուղղություններով՝

1. Պետական ծառայություններ,

2. էլեկտրոնային առևտուր,

3. ՏՀՏ կիրառման արդյունավետությունը բիզնեսի տարբեր բնագավառներում,

4. Գործարարության նոր և նորարար ուղղություններ:

Մրցույթները անց են կացվում հետևյալ փուլերով՝

1-ին փուլ

• Անհատները կամ թիմերը քննարկման են ներկայացնում են իրենց գաղափարները,

• Ընտրվում են նորարար և մրցունակ գաղափարները,

• Ձևավորվում և հստակեցվում են երիտասարդական աշխատանքային թիմերը:

2-րդ փուլ

• Գաղափարները հստակեցվում են, կառուցվում են գաղափարների բիզնես-մոդելները,

• Իրականացվում է գաղափարների բիզնես-մոդելների մրցույթ:

3-րդ փուլ

• Ընտրված գաղափարների համար կառուցվում են փորձնական նախատիպերը և աշխատանքային մոդելները,

• Իրականացվում է փորձնական նախատիպերի և աշխատանքային մոդելների մրցույթ:

Մրցույթի 1-ին փուլում մասնակիցները կարճ ժամանակում ներկայացնում են իրենց գաղափարները: Քննարկման և գնահատման արդյունքում ընտրվում են նորարար և մրցունակ գաղափարները: Այդ գաղափարների շրջանակներում ձևավորվում և հստակեցվում են աշխատանքային խմբերը: Աշխատանքային խմբերը ձևավորվում են ինչպես մասնակիցների ցանկությամբ, այնպես էլ փորձագետների գնահատման արդյունքներով:

Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերը նախատեսվում է դիտարկել որպես թիմերի կարողությունների զարգացման (capacity building) փուլ: Այս փուլերում թիմերը մենթորների և մասնագետների աջակցությամբ մշակում են իրենց գաղափարները` կառուցելով նորարական գաղափարի բիզնես-մոդելը և ձգտելով այն հնարավորինս հասցնել փորձնական նախատիպի կամ աշխատանքային մոդելի տեսքի: Փուլերի տևողությունը կորոշվի կախված թիմերի քանակից և ծանրաբեռնվածությունից:

Այս փուլերի ընթացքում թիմերին խորհրդատվական և մենթորական աջակցություն կցուցաբերվի Key Solutions խորհրդատվական ընկերության, ինչպես նաև Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի բիզնես ինկուբատորի և Եվրասիա միջազգային համալսարանի դաասխոսական և փորձագիտական անձնակազմի կողմից:

Ահրաժեշտության դեպքում թիմերի համար կկազմակերպվեն համապատասխան դասընթացներ Key Solutions խորհրդատվական ընկերության կրթական կենտրոնի, Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես ինկուբատորի և Եվրասիա միջազգային համալսարանի կողմից:

Թիմերը հնարավորություն կունենան ստանալու նաև նեղ մասնագիտական խորհրդատվություն ԻՏՁՄ անդամ ընկերությունների, համագործակցող կառույցների կողմից:

Հաղթող թիմերը նորարության և մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը կամ աշխատանքային մոդելները հնարավորություն կունենան ներկայացնելու

• Դիջիթեք Բիզնես Ֆորում. Թվային լուծումներ Ինովացիոն տնտեսության համար միջոցառմանը, 2012 հունիս 15-16,

• Եվրասիական տնտեսական միջազգային երիտասարդական համաժողով (http://www.eurasia-forum.ru/). IT-Start-ups մրցույթին, Եկատիրինբուրգ, 2013

Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Բիզնես Ինկուբատորի, Եվրասիա Միջազգային Համալսարանի և Key Solutions խորհրդատվական ընկերության աջակցությամբ նորարական գաղափարների համար կկազմվեն համապատասխան բիզնես-պլանները և փաստաթղթերը՝ ֆոնդհայթայթման համար:

Հնարավոր է նաև հաղթող թիմերին տրամադրել համապատասխան աջակցություն՝ նորաստեղծ ընկերությունների գրանցման համար:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2012թ. ապրիլի 12-ը, ժամը 18:00՝ ուղղարկելով Ձեր տվյալները (անուն, ազգանուն, ԲՈՒՀ, էլ.փոստ և հեռախոսի համար) info@digitec.am հասցեին, վերնագրում նշելով «start-up» բառը:

Մրցույթի 1-ին փուլը կկայանա 2012թ. ապրիլի 14-ին ժամը 15:00: Մրցույթի անց կացման վայրը լրացուցիչ կներկայացվի գրանցված մասնակիցներին: Հարցերի դեպքում կարելի է դիմել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն՝ info@digitec.am հասցեով: