22 մարտի 2012 - 19:07 AMT
Շախմատի ԵԱ. 3-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի է խաղացել Էտյեն Բակրոյի հետ

Մարտի 22-ին Պլովդիվում ընթանում են շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրի պարտիաները:

Հայ շախմատիստներից առաջինն իր պարտիան ավարտել է Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Էտյեն Բակրոյի հետ: Հովհաննիսյանն իր ակտիվում 2,5 միավոր ունի:

Սերգեյ Մովսիսյան – Վասիլիոս Կոտրոնիաս (Հունաստան), Սամվել Տեր-Սահակյան – Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան), Գաբրիել Սարգսյան – Մարիուս Մանոլաչե (Ռումինիա), Տիգրան Պետրոսյան – Մատեյ Սաբենիկ (Սերբիա), Զավեն Անդրիասյան – Բոշկո Տոմիչ (Բոսնիա և Հերցեգովինա), Վլադիմիր Հակոբյան – Պավել Սիմաշեկ (Չեխիա), Հովհաննես Գաբուզյան – Վլադիմիր Պոկտին (Ռուսաստան) և Արման Փաշիկյան – Օղուլցան Քանմազալփա (Թուրքիա) պարտիաները շարունակվում են:

Եվրոպայի չեմպիոնը կստանա 14 հազար եվրո: Մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցում են 350 շախմատիստներ, ընթանում է շվեյցարական համակարգով` 11 մրցափուլով, մարտի 26-ը հանգստյան օր կլինի: Ժամանակի վերահսկողությունը լինի 90 րոպե է 40 քայլի համար` գումարած 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: