13 մարտի 2004 - 17:15 AMT
ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՒՐՈՒԳՎԱՅՈՒՄ ԿՆՇՎԻ ՈՐՊԵՍ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Մարտի 10-ին Ուրուգվայի խորհրդարանը ընդունել է 2000 թվականին Սենատում հավանության արժանացած օրինագիծը, ըստ որի ամեն տարվա ապրիլի 24-ը կնշվի երկրում որպես "1915-ին սպանված հայ նահատակների հիշատակության օր": Օրինագծի համաձայն, այդ օրը Ուրուգվայի պետական ԶԼՄ-ները պետք է լուսաբանեն անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում կատարված իրադարձությունները: Օրենքը ուժի մեջ կմտնի երկրի նախագահի ստորագրումից հետո: Ինչպես հաղորդում է Ուրուգվայի «Հայաստան» ռադիոընկերությունը, թեեւ օրինագծում չի հիշատակվում «ցեղասպանություն» բառը, սակայն խորհրդարանում բոլոր ելույթ ունեցողները միանշանակ որակել են կատարվածը որպես ցեղասպանություն: