22 մարտի 2012 - 19:25 AMT
Հարավաֆրիկյան Հանրապետությունը գրեթե ամբողջությամբ դադարեցրել է Իրանից նավթի ներկրումը

Հարավաֆրիկյան Հանրապետությունը գրեթե ամբողջությամբ դադարեցրել է Իրանից նավթի ներկրումը՝ կատարելով ԱՄՆ խնդրանքը: Այդ մասին հայտարարել է ՀԱՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Իբրահիմ Իբրահիմը:

«Որքանով ինձ հայտնի է, իրանական նավթը չի ներկրվում երկիր: Եթե անգամ այն կա, ապա շատ քիչ»,- նրա խոսքերը հաղորդում է lenta.ru-ն:

Հարավաֆրիկյան վիճակագրական գերատեսչության համաձայն, Իրանին բաժին է ընկնում ներկրվող նավթի շուրջ 25 տոկոսը: