22 մարտի 2012 - 19:33 AMT
Շվեդիան հրաժարվել է հետաքննություն անցկացնել վիճելի Նոբելյան մրցանակներ շնորհելու փաստով

Շվեդիայի Ստոկհոլմյան շրջանի ղեկավարությունը հրաժարվել է հետաքննություն անցկացնել խաղաղության Նոբելյան մրցանակները սխալ շնորհելու փաստով: Շվեդական օրենքների համաձայն, շրջանը պետք է հետևի տարբեր ֆոնդերի կանոնակարգերի կատարման ճշտությանը, որոնք հիմնված են մահացած մարդկանց կտակների վրա: Դրանց թվի մեջ է մտնում նաև Նոբելյան ֆոնդը, որը կազմակերպում է համանուն մրցանակների տրամադրումը:

Իշխանությունները որոշել են, որ հետաքննությունից առաջ Նոբելյան ֆոնդը պետք է որոշի, որ Նոբելյան հանձնաժողովը մրցանակները սխալ է բաժանում: