Paramount ընկերությունը ծրագրում է ֆիլմ նկարահանել Մարկ Տվենի հերոս Հեքլբերի Ֆինի մասին

Paramount ընկերությունը ծրագրում է ֆիլմ նկարահանել Մարկ Տվենի հերոս Հեքլբերի Ֆինի մասին

PanARMENIAN.Net - Paramount ընկերությունը ծրագրում է նկարահանել «Huck» ֆիլմը, որի գլխավոր հերոսը լինելու է Մարկ Տվենի հնարած կերպար Հեքլբերի Ֆինը:

Էնդի Բերգի մշակած սյուժեի մանրամասներն առայժմ չեն բացահայտվում: Սակայն արդեն հայտնի է, որ ֆիլմը այլընտրանքային պատմություն կդառնա Հեքլբերի Ֆին և Թոմ Սոյեր հայտնի հերոսների մասնակցությամբ:

Ենթադրվում է, որ «Huck» ֆիլմի գլխավոր հերոսները կդառնան մեծացած Ֆինն ու Սոյերը: Բացի այդ, սցենարը նախատեսում է որոշակի գերբնական բաղկացուցիչ, տեղեկացնում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---