ԵԱ 3-րդ տուրում գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հաղթանակ է տարել Վասիլիոս Կոտրոնիասի հանդեպ

ԵԱ 3-րդ տուրում գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հաղթանակ է տարել Վասիլիոս Կոտրոնիասի հանդեպ

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրում հանդիպել է Վասիլիոս Կոտրոնիասի (Հունաստան) հետ: Հայաստանի հավաքականի երկրորդ համարը սպիտակ ֆիգուրներով էր խաղում և հաղթանակ է գրանցել պարտիայի 36-րդ քայլին:

Մինչ այդ հայ շախմատիստներից առաջինն իր պարտիան ավարտել է Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Էտյեն Բակրոյի հետ: Հովհաննիսյանն իր ակտիվում 2,5 միավոր ունի:

Սամվել Տեր-Սահակյան – Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան), Գաբրիել Սարգսյան – Մարիուս Մանոլաչե (Ռումինիա), Տիգրան Պետրոսյան – Մատեյ Սաբենիկ (Սերբիա), Զավեն Անդրիասյան – Բոշկո Տոմիչ (Բոսնիա և Հերցեգովինա), Վլադիմիր Հակոբյան – Պավել Սիմաշեկ (Չեխիա), Հովհաննես Գաբուզյան – Վլադիմիր Պոկտին (Ռուսաստան) և Արման Փաշիկյան – Օղուլցան Քանմազալփա (Թուրքիա) պարտիաները շարունակվում են:

Եվրոպայի չեմպիոնը կստանա 14 հազար եվրո: Մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցում են 350 շախմատիստներ, ընթանում է շվեյցարական համակարգով` 11 մրցափուլով, մարտի 26-ը հանգստյան օր կլինի:

Ժամանակի վերահսկողությունը լինի 90 րոպե է 40 քայլի համար` գումարած 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---