Բելառուսի, Իրանի, Սիրիայի հանդեպ ԵՄ տնտեսական պատժամիջոցները նպատակ ունեն փոխելու վարչակարգերը

Բելառուսի, Իրանի, Սիրիայի հանդեպ ԵՄ տնտեսական պատժամիջոցները նպատակ ունեն փոխելու վարչակարգերը

PanARMENIAN.Net - Բելառուսի, Իրանի, Սիրիայի հանդեպ Եվրամիության տնտեսական պատժամիջոցները նպատակ ունեն փոխելու վարչակարգերը, հայտնել է ԵՄ առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը: Ընդ որում նա նշել է, որ Մոսկվան անուշադրության չի մատնի Եվրամիության կողմից ծրագրվող պատժամիջոցները Բելառուսի հանդեպ, քանի որ դրանք կարող են վերաբերել նաև Ռուսաստանին:

«Ես բազմիցս բավական հաստատակամորեն նախազգուշացրել եմ մեր ԵՄ գործընկերներին, որ տնտեսական պատժամիջոցները, հաշվի առնելով Բելառուսի, Ռուսաստանի և Մաքսային միության տնտեսությունների ինտեգրացիայի աճող մակարդակը և Եվրասիական տնտեսական միությանն անցնելու հեռանկարները, արդեն ավելի անմիջական ազդեցություն կունենան այդ թվում և ռուսական շահերի համար և անուշադրության չեն մատնվի»,- ասել է Չիժովը, հաղորդում է interfax.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---