Հայաստանի ԱԳՆ-ում քննարկվել է երկրի մասնակցությունը «Ռիո+20»-ին

Հայաստանի ԱԳՆ-ում քննարկվել է երկրի մասնակցությունը «Ռիո+20»-ին

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Հայաստանի արտգործնախարարությունում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի համանախագահությամբ կայացավ «Ռիո+20» կայուն զարգացմանը և բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները համակարգող ազգային հանձնաժողովի 3-րդ նիստը:

Նիստը բացեց նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ամփոփեց վերջին ութ ամիսների ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքը և նշեց, որ նախատեսված միջոցառումներն իրականացվում են ըստ ժամանակացույցի, նախապատրաստական հանձնաժողովին կից ստեղծված հինգ աշխատանքային խմբերը ներկայացրել են իրենց ոլորտներին վերաբերող զեկույցները, որոնց պատրաստաման գործում ներգրավված են եղել ինչպես ՀՀ Ազգային ժողովի, պետական գերատեսչությւունների, Գիտությունների ազգային ակադեմիայի, այնպես էլ հասարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարար Նալբանդյանը ընդգծեց, որ արդեն պատրաստվել է «Ռիո+20» ազգային զեկույցի նախնական տարբերակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---