15 օր ՊՊԾ գնդում ու գնդից դուրս 
31
Ժապավեն
Հուլիսի 17-ի «Սասնա ծռեր» խումբը Երևանում ՊՊԾ գունդն է գրոհում: Խումբը պահանջում է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ՀՀ նահագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում հրաժարվել հողային զիջումներից

Photo by: © PAN Photo / Aram Kirakosyan
ՊՊԾ շենքի տարածք բանակցելու գնացած ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նույնպես պատանդվում են:

Photo by: © PAN Photo / Hrant Khachatryan
 Հուլիսի 17-ից Խորենացի փողուցում ամեն  օր անկացվում են «Սասնա ծռերին» աջակցող   ակցիաներ:
Հուլիսի 17-ից Խորենացի փողուցում ամեն օր անկացվում են «Սասնա ծռերին» աջակցող ակցիաներ:
Photo by: © PAN Photo / Aram Kirakosyan
Ազատության հրապարակում ոստիկանները բերման են ենթարկում «Ծռերին» աջակցություն հայտնելու համար հավաքված քաղաքացիներին:

Դեպի գունդ տանող ճանապարհները փակ են, կուտակված են զրահամեքենաներ, ջրցան մեքենաներ, դիպուկահարներ:  Ստորաբաժանումները բերված են մարտական վիճակի, սակայն հարձակման կամ հատուկ գործողություններ կատարելու ցուցում տրված չէ:
Դեպի գունդ տանող ճանապարհները փակ են, կուտակված են զրահամեքենաներ, ջրցան մեքենաներ, դիպուկահարներ: Ստորաբաժանումները բերված են մարտական վիճակի, սակայն հարձակման կամ հատուկ գործողություններ կատարելու ցուցում տրված չէ:
Photo by: © PAN Photo / Hrant Khachatryan
Հուլիսի 20-ին Աբովյան քաղաքում տեղի է ունենում ՊՊԾ  գնդի տարածքի գրավման ժամանակ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորման արարողությունը:  Նրան հետմահու պարգևատրեցին սխրագործության համար մեդալով։

Photo by: © PAN Photo
Խորենացի  փողոցում կրկին անցկացվում է «Սասնա ծռերին» աջակցող քաղացիների խաղաղ ցույց: Հավաքվածները համերաշխություն են հայտնում զինված խմբի պահանջներին
Խորենացի փողոցում կրկին անցկացվում է «Սասնա ծռերին» աջակցող քաղացիների խաղաղ ցույց: Հավաքվածները համերաշխություն են հայտնում զինված խմբի պահանջներին
Photo by: © PAN Photo / Hrant Khachatryan
Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունենում: Հավաքվածներից ոմանք սկսում են քարեր նետել ոստիկանների վրա: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ցուցարարներին չտվրել սադրանքների և վեր պարզել բաց ափերով ձեռքերն՝ ի նշան անզեն լինելու:

Ցուցարարները հրաժարվում են լքել Խորենացի փողոցը: Բախումների ընթացքում նրանք մի քանի վահան են խլել ոստիկաններից:

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ  է հարուցել հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած բախումների հետքերով:

Ցուցարարների կողմից ոստիկանության վրա քարեր նետելուց հետո վերջիններս կիրառում են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ: Հուլիսի 20-ին և 21-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով 51 մարդ հոսպիտալացվում է, 136-ը բերման է ենթարկվում:

Photo by: © PAN Photo / Varo Rafayelyan
Հուլիսի 20-ի բախումները սկսվեցին ակտիվիստ Անի Նավասարդյանի ելույթից քիչ անց: Չնայած  նրա հայտարարության՝ բախումների հասցնելու նպատակ չուներ, նրան բերման են ենթարկում: Նավասարդյանին ազատ են արձակում հուլիսի 25-ին:
Հուլիսի 20-ի բախումները սկսվեցին ակտիվիստ Անի Նավասարդյանի ելույթից քիչ անց: Չնայած նրա հայտարարության՝ բախումների հասցնելու նպատակ չուներ, նրան բերման են ենթարկում: Նավասարդյանին ազատ են արձակում հուլիսի 25-ին:
Photo by: © PAN Photo / Hrant Khachatryan
Փաշինյանը ելույթ է ունենում  Խորենացի փողոցում, որտեղ հայտարարում է, որ  «Սասնա ծռերն» ահաբեկիչներ չեն: «Անձամբ ճանաչելով նրանցից ոմանց, կարող եմ ասել՝ նրանք հայրենանվեր մարդիկ են, ովքեր  հոգնել են ապօրինություններից», - ասում է Փաշինյանը:

Խորենացի փողոցում շարունակում են հավաքվել «Սասնա ծռեր» զինված խմբին  աջակցող անձինք, ովքեր նույնպես հայտարարում են ԼՂՀ տարածքները հանձնելու անթույլատրելիության մասին և պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Հուլիսի լույս 27-ի գիշերը տեղի է ունենում փոխհրաձգություն, որի արդյունքում «Սասնա ծռերից»  Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը ծանր վիրավորվում են և տեղափոխվում հիվանդանոց: Հուլիսի 31-ին նրանք կալանավորվում են 2 ամսով:

Photo by: © PAN Photo / Vahan Stepanyan
Հուլիսի 23-ին մամուլի հետ շփում կազմակերպելու դիմաց զինված խումբն   ազատ է արձակում բոլոր  պատանդներին: Որոշումը նրանք անվանում են «բարի կամքի դրսևորում»:

Մովսես Խորենացի փողոցում անցկացվող ակցիայի մասնակիցները կազմակերպում են երթ դեպի Հանրապետության հրապարակ:
Մովսես Խորենացի փողոցում անցկացվող ակցիայի մասնակիցները կազմակերպում են երթ դեպի Հանրապետության հրապարակ:
Photo by: © PAN Photo / Aram Kirakosyan
Մոտակայքում գտնվող շենքերի բնակիչները հետևում են Երևանի փողոցներում անցկացվող երթին:
Մոտակայքում գտնվող շենքերի բնակիչները հետևում են Երևանի փողոցներում անցկացվող երթին:
Photo by: © PAN Photo / Hrant Khachatryan
 Հազարավոր մարդիկ հերթական երթն են անցկացնում Երևանի փողոցներով:

Երթի մասնակիցները վանկարկում են կոչեր՝ ի պաշտպանություն «Ծռերին» ու հորդորում մարդկանց միանալ ցույցերին: Երթը տևում է մոտ 2 ժամ:
Երթի մասնակիցները վանկարկում են կոչեր՝ ի պաշտպանություն «Ծռերին» ու հորդորում մարդկանց միանալ ցույցերին: Երթը տևում է մոտ 2 ժամ:
Photo by: © PAN Photo
Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում ՊՊԾ գնդի մերձակայքում:
Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում ՊՊԾ գնդի մերձակայքում:
Photo by: © PAN Photo / Vahan Stepanyan
«Սասնա ծռերն» այրում են ծառայողական ոստիկանական ավտոբուս: Իրավապահները կոչ են անում խմբի անդամներին չդիմել վտանգավոր քայլերի: Խումբը, սակայն, այրում է ևս 3 մեքենա:
«Սասնա ծռերն» այրում են ծառայողական ոստիկանական ավտոբուս: Իրավապահները կոչ են անում խմբի անդամներին չդիմել վտանգավոր քայլերի: Խումբը, սակայն, այրում է ևս 3 մեքենա:
Photo by: © PAN Photo / Hrant Khachatryan
Հուլիսի 27-ին ոստիկանությունը բերման է ենթարկում հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին, ով մասնակցում էր Խորենացի փողոցում ցույցերին: Ավելի ուշ Խանջյանը հայտարարում է, որ իրավունք ունի մասնակցելու երկրի բարօրությանն ուղղված գործընթացներին:
Հուլիսի 27-ին ոստիկանությունը բերման է ենթարկում հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին, ով մասնակցում էր Խորենացի փողոցում ցույցերին: Ավելի ուշ Խանջյանը հայտարարում է, որ իրավունք ունի մասնակցելու երկրի բարօրությանն ուղղված գործընթացներին:
Photo by: © PAN Photo / Vahan Stepanyan
Հուլիսի 28-ին ցուցարարներն ուղևորվում են Բաղրամյան պողոտա: Վատ եղանակի պատճառով, սակայն, երթն ավարտվում է:
Հուլիսի 28-ին ցուցարարներն ուղևորվում են Բաղրամյան պողոտա: Վատ եղանակի պատճառով, սակայն, երթն ավարտվում է:
Photo by: © PAN Photo / Aram Kirakosyan
Հայտնի լրագրող, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին բերման են ենթարկում դանակ կրելու համար: Հուլիսի 29-ին Բարսեղյանին ազատ են արձակում:
Հայտնի լրագրող, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին բերման են ենթարկում դանակ կրելու համար: Հուլիսի 29-ին Բարսեղյանին ազատ են արձակում:
Photo by: © PAN Photo / Vahan Stepanyan
Սարի թաղում ցույցը ցրելու ժամանակ ոստիկանները բռնություն են գործադրել նաև լրագրողների հանդեպ՝ խոչընդոտելով նրանց աշխատանքը:

Հուլիսի 29-ի իրադարձությունների հետքերով ոստիկանությունը 165 մարդ է բերման ենթարկում: Բուժհիմնարկներ է տեղափոխվում տարբեր մարմնական վնասվածքներով 73 քաղաքացի:
Հուլիսի 29-ի իրադարձությունների հետքերով ոստիկանությունը 165 մարդ է բերման ենթարկում: Բուժհիմնարկներ է տեղափոխվում տարբեր մարմնական վնասվածքներով 73 քաղաքացի:
Photo by: © PAN Photo / Aram Kirakosyan
Իրադարձությունների ընթացքում տուժում են նաև Սարի թաղի բնակիչները: Նրանց տներն  են ընկնում լուսաձայնային նռնակներ ու ոստիկանության կողմից կիրառած այլ հատուկ միջոցներ: Ոստիկանները ներխուժում են  տներ ու բերման ենթարկում մարդկանց:

Photo by: © PAN Photo /Aram Kirakosyan
Հուլիսի 30-ի երեկոյան ոստիկանությունը փշալարերով փակում է Բաղրամյան պողոտան, որտեղ հավաքվում է ցուցարարների մի մասը: Մարդիկ նստացույց են սկսում:
Հուլիսի 30-ի երեկոյան ոստիկանությունը փշալարերով փակում է Բաղրամյան պողոտան, որտեղ հավաքվում է ցուցարարների մի մասը: Մարդիկ նստացույց են սկսում:
Photo by: © PAN Photo / Hrant Khachatryan
Բաղրամյան փողոցում ցուցարարներից մեկը՝ Քաջիկ Գրիգորյանը, ինքնահրկիզման փորձ է կատարում: Ցուցարարները հանգցնում են նրան, Գրիգորյանը տեղափոխվում է հիվանդանոց մարդկանց աջակցությամբ: Օգոստոսի 2-ին հայտնի է դառնում, որ Գրիգորյանը մահացել է հիվանդանոցում:

ԱԱԾ-ն հայտնում է, իր բնութագրմամբ, հակաահաբեկչական գործողության ավարտի մասին: «Սասնա ծռերի» 20 անդամները հանձնվում են իրավապահներին: Ազատության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ հերթական անգամ աջակցություն են հայտնում «Սասնա ծռերին»:
ԱԱԾ-ն հայտնում է, իր բնութագրմամբ, հակաահաբեկչական գործողության ավարտի մասին: «Սասնա ծռերի» 20 անդամները հանձնվում են իրավապահներին: Ազատության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ հերթական անգամ աջակցություն են հայտնում «Սասնա ծռերին»:
Photo by: © PAN Photo / Aram Kirakosyan
Գործընկերներ
---