«ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Այսպիսի պահանջով Եվրոպական Միությանն է դիմել Թալիշ-Մուղանական հանրապետության նախագահ Ալիքրամ Ղումմատովը:

Արդեն տասներորդ տարին է ադրբեջանական կալանավայրում է գտնվում թալիշյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդ, չճանաչված Թալիշ-Մուղանական հանրապետության առաջին նախագահ Ալիքրամ Ղումմատովը: Ադրբեջանի կողմից զավթած թալիշական հանրապետության հիմնադիրը ձերբակալվել է կեղծ գործով եւ դատապարտվել է ցմահ բանտարկության: Նա շարունակում է պայքարել իր ժողովրդի ինքնահաստատման իրավունքի համար: Չնայած առողջության վատթարացմանը եւ շարունակվող խոշտանգումներին, Ղումմատովը չի պատրաստվում հրաժարվել իր համոզմունքներից:
PanARMENIAN.Net - Մեկուկես ամիս հացադուլի մեջ գտնվելուց հետո Թալիշստանի ղեկավարը դիմել է Եվրամիության ղեկավարությանը եւ ադրբեջանական ժողովրդին հայտարարությամբ, որում պնդել է 1993թ.-ի օգոստոսին հայտարարված հանրապետության ինքնուրույնությունը ճանաչելու իր հաստատամտության մասին: Ինչպես նաեւ հասարակ ժողովրդին կոչ է արել դատապարտել պաշտոնական Բաքվի կողմից իրականացվող թալիշների եւ փոքր ազգերի ցեղասպանությունը: Փաստաթղթում կասկածի տակ է առնվում ադրբեջանական պետության լեգիտիմությունը:

Ալիքրամ Ղումմատովը հարց է առաջադրում. ինչու՞ եկվոր թուրքերը կարող են իրենց պետությունն ունենալ, իսկ մեկուկես միլիոնանոց թալիշ ժողովուրդը զրկված է նման իրավունքից: Քաղբանտարկյալը նշում է, որ «պատմականորեն այդ հողի վրա բնակվել են թալիշները, քրդերը, լեզգիները եւ այլ ժողովուրդներ, իսկ 20-րդ դարից այստեղ են տեղափոխվել թուրքալեզու ցեղերը», որոնք, զավթելով ուրիշների հողերը, իրենց ձեռքում են կենտրոնացրել ողջ իշխանությունը: Ղումմատովի խոսքերով, «այդ հողում բնակվող եւ նրա իրական տերերի` ոչթուրք ժողովուրդների ձուլման» քաղաքականություն է իրականացվում:

Մուղանական դաշտավայրի հիմնական էթնոսը մինչ այժմ էլ ադրբեջանականացման է ենթարկվում: «Ազգային-էթնիկական խտրականությունը, ոչթուրք ժողովրդների հանդեպ ճնշումները եւ նրանց ստիպողական ձուլումը, նրանց քաղաքացիական իրավունքների խախտումը Ադրբեջանում հասել է պաշտոնական, կառավարական քաղաքականության մակարդակի: Այս պայմաններում ոչթուրք ժողովուրդների ներկայացուցիչները ստիպված են թաքցնել իրենց ազգային պատկանելիությունը: Երկրում գերիշխող պանթուրքիզմը վերջնականապես բաժանել է ազգը: Ընդգծված եւ բաց լկտիությամբ ոտնահարվում են Ադրբեջանում բնակվող ոչթուրք ժողովուրդների բոլոր իրավունքները: Նման պայմաններում թալիշ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի է դուրս եկել»,- գրում է Ղումմատովը: «Եթե պետությունն այդքան բաց եւ լկտիորեն ոտնահարում է իր քաղաքացիների իրավունքները, զրկում է նրանց բիզնեսով, քաղաքականությամբ զբաղվելու իրավունքներից, ապա ինչու՞ մենք իրավունք չպետք է ունենանք պայքարելու նման պետության դեմ»-, հարց է բարձրացնում Թալիշստանի առաջնորդը:

Ազգային-ազատագրական շարժման առաջնորդների հանդեպ իրականացվող զանգվածային խոշտանգումներին անդրադառնալով` Ղումմատովը հավաստում է, որ «Թալիշ-Մուղանական հանրապետության ժամանակավոր պարտությունից ինը տարի անց էլ այդ երկրի նախագահին պահում են բանտում` դրա համար չունենալով ո'չ իրավական, եւ ո'չ էլ քաղաքական կամ բարոյական հիմքեր»: Իր հայտարարության վերջում Թալիշստանի առաջնորդը պահանջում է «դադարեցնել թալիշ ժողովորդի ձուլումը եւ ցեղասպանությունը»:

Բաքվում զայրույթի մեծ ալիք է բարձրացրել գրավված հանրապետության նախագահի համարձակ ելույթը: Պաշտոնական քարոզարշավը Ալիքրամ Ղումմատովի դիմումի մեջ տեղ գտած գնահատականներն օգտագործում է նոր արշավի համար: Նրանք որակազրկում են ադրբեջանական իրավապաշտպաններին, որոնք թալիշների առաջնորդին քաղբանտարկյալ են ճանաչել: Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ բոլոր քաղքակիրթ երկրներում Ղումմատովին համարում են խղճի բանտարկյալ: Եվրամիությունը մեկ անգամ չէ հանդես եկել այդ առիթով` պահանջելով անմիջապես եւ առանց պայմանների ազատել Թալիշ-Մուղանական հանրապետության ղեկավարին:

Ադրբեջանի հանդեպ Ղումմատովի առաջադրած մեղադրանքները նոր չեն: Հենց այդ հանցագործությունները առիթ դարձան հայերի, քրդերի եւ լեզգիների ազգային-ազատագրական պայքարի ալիքի բարձրացման համար: Լեռնային Ղարաբաղի հայերի անկախ պետականության ձեռք բերումը օգնում է Ադրբեջանի արմատական ժողովրուդներին պահպանել ոգին, որոնք պայքարում են ադրբեջանական գաղութականացման դեմ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---