ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԱյս մասին խոստովանում են «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն» ադրբեջանական արմատական խմբավորման առաջնորդները: Հունվարի առաջին կեսին Բաքվում կկայանա «Համագործակցության լավագույն ջանքեր-2004» զինավարժությունների նախապատրաստական աշխատանքներին ուղղված սկզբնական քննարկումը: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Այն հանգամանքից, թե ինչպես նրանց կընդունեն Բաքվում, կախված կլինի նաեւ նախատեսվող զինավարժություններին հայկական հետեւակային կորպուսի մասնակցությունը: Անհրաժեշտ է նշել, որ առայժմ ադրբեջանական իշխանավորները ջանքեր չեն թափում` հայ զինվորների եւ սպայական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար: PanARMENIAN.Net - Այսօր Բաքվում հայկական զինվորականնների հասցեին ուղղված սպառնալիքներ են հնչում: Դրանում առավել ակտիվ է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն» արմատական խմբավորումը: Կազմակերպության առաջնորդ Ակիֆ Նաղին վերջերս հայտարարեց, որ Երեւանից ժամանող զինվորների հանդեպ ակցիա է նախապատրաստվում: «Մենք թույլ չենք տա հայկական զինծառայողներին գտնվել Բաքվում»,- նշել է նա: «Հայերը կզղջան, եթե թեկուզ մեկ զինվորի ոտքը դրվի մեր հողի վրա»,- հավաստում է Նաղին: Առայժմ խմբավորման ղեկավարը չի նշում հայերին պատժելու մեթոդները: Սակայն անակնկալը, նրա խոսքերով, խիստ ազդեցիկ կլինի: «Բնականաբար սովորական պիկետներով չենք բավարարվի: Ակցիան այլ ձեւ կունենա»,- ասում է Նաղին` հասկացնել տալով, որ ՂԱԿ-ից պետք է սպասել ահաբեկչական բնույթի գործողություններ: «Մենք չենք վախենում ոչ քրեական հետապնդումից, ոչ էլ ձերբակալումից»,- շեշտել է խմբավորման առաջնորդը: «Վաղը, երբ այդ արմատական գործողությունները կյանքի կոչվեն, կատարվածի պատասխանատվությունը կընկնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ-պետությունների ուսերին»,- Բաքվի լրագրողների հետ հարցազրույցում նշել է Ակիֆ Նաղին: Նրա տեղակալ Բարաթ Իմանին առավել բաց է խոսում կազմակերպության պլանների մասին: «Մենք պատրաստ ենք հայերի հանդեպ ահաբեկություն կիրառել, միայն թե աշխարհը Հայաստանին ագրեսոր ճանաչի»,- օրերես Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ հայտարարել է նա: «Եթե անհրաժեշտություն լինի, մենք ահաբեկություններ կիրականացնենք նաեւ հենց Հայաստանում»,- շարունակում է Իմանին: Նման ոգով է արտահայտվել նաեւ միլի մեջլիսում «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության պատգամավոր Ասյա Մանաֆովը: «Որպեսզի Հեյդար Ալիեւի առջեւ պարտավորություն չունենանք, մենք պատրաստ ենք նույնիսկ կիրառել չեչեն հայրենասերների ռազմավարությունը, այսինք` դիմել շահիդների արարքներին»,- հայտարարել է նա` հայրենակիցներին փաստացիորեն կոչ անելով դիմել ահաբեկության: Հատկանշական է, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները, մասնավորապես, իրավապաշտպան մարմինները եւ հատուկ ծառայությունները, ամենեւին չեն արձագանքում նման հայտարարություններին: Բաքվում հնչած ագրեսիվ կոչերը համապատասխան արձագանք չեն ունեցել նաեւ Բրյուսելում: Այնինչ, ինչպես հայտնի է, զորավարժություններն անցկացվում են Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից եւ հենց ՆԱՏՕ-ի ղեկավարությունն է պարտավոր ապահովել հայ զինվորների եւ սպայերի անվտանգությունը: Գուցե դրա լավագույն միջոցը կլիներ այն, որ զորավարժությունները չանցկացվեին Ադրբեջանում, այլ դրանք տեղի ունենային այնպիսի երկրում, որն իվիճակի լիներ առավել բարենպաստ պայմաններ ապահովել: ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Պարտության առաջին ամիսը Դրագոմանների ժամանակը Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին |