Պատերազմը Իրանի դեմ քիչ հավանական է, բայց հնարավո՞ր

Ենթադրվող ռազմական գործողությունն Իրանի դեմ հղի է ամենաանկանխատեսելի եւ բավականին վտանգավոր հետեւանքներով տարածաշրջանի եւ Մեծ Մերձավոր արեւելքի համար

Միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ Իրանին ներկայացված վերջնագրի ժամկետը ավարտվեց, նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այն, ինչպես եւ սպասվում էր, չընդունեց: Ավելին, այն չի ընդունում նաեւ երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, ում խոսքը Իրանի համար որոշիչ է: Արդյոք կհամարձակվի ԱՄՆ-ը, Իրաքում «ժողովրդավարության հաստատման», անկեղծ ասած, տապալումից հետո, եւս մեկ նախապես դատապարտված պատերազմի. ահա թե ինչումն է հարցը: Մեծ հաշվով, նախագահ Բուշը կորցնելու ոչինչ չունի. նրա վարկանիշը աներեւակայելի անկում է ապրել:
PanARMENIAN.Net - Սակայն գործը նույնիսկ դրանում չէ: Եւս մեկ պարտությունը դժվար թե ավելացնի հանրապետականների միավորները, որոնք 8 տարի գտնվելով իշխանության ղեկին, ոչնչի չեն հասել: Այլ կողմից, հարձակումն Իրանի վրա հանդիսանում է արդեն համաշխարհային տերության վարկանիշի հարց: Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում ԱՄՆ հզորությունից եւ որ «ցանկացած հարձակում խստորեն կպատժվի»: Նա նաեւ հայտարարել է, որ Վաշինգթոնի մեղադրանքները Իրաքում բռնությունների դրդման մեջ հանդիսանում են սեփական անհաջողությունները թաքցնելու ԱՄՆ-ի փորձը:

«Չնայած, որ նախագահ Ջորջ Բուշն ասել է, որ դեռ քննարկվում են բոլոր տարբերակները Իրանի հարցի վերաբերյալ, ես կարծում եմ, որ Իրանի դեմ ռազմական հարվածը քիչ հավանական է»,- Turkish Daily News-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Իր հերթին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ջորջ Բուշի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բուշի աշխատակազմը նրան վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չեն ծրագրում պատերազմել Իրանի դեմ: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի ռազմական հարձակում Իրանի վրա չի սպասվում: Սակայն կա եւս մեկ հանգամանք եւ բավականին լուրջ: Իրան ներխուժելու համար Բուշի աշխատակազմին անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը, որը դեմ է հանդես գալիս իրաքյան պատերազմին: Անցյալ շաբաթ ազդեցիկ կոնգրեսականներ-դեմոկրատներն զգուշացրել են նախագահ Բուշին, որ նա չունի անհրաժեշտ լիազորություններն Իրանին պատերազմ հայտարարելու համար: Ճիշտ է, որ անձամբ Բուշն է խոսել Իրանի հետ վեճը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու իր մտադրության մասին, ինչից հետո ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է «հստակ հասկացնի, որ ոչ այս նախագահը, ոչ էլ ԱՄՆ որեւէ այլ նախագահ Իրանի վրա հարձակվելու իրավունք չունի»:

Սակայն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն ցանկանում են որոշում ընդունել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, այսինքն, փաստորեն, որոշում այն մասին, արդյոք Թեհրանի դեմ ռազմական ուժ կիրառել, թե ոչ: Վաշինգթոնը, իհարկե, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցության հույսը չունի, քանի որ թե Ռուսաստանը, եւ թե Չինաստանը` Անվտանգության խորհրդի մշտական անդամները, արդեն բազմաթիվ անգամներ հասկցարել են, որ կարգելափակեն ցանկացած բանաձեւ, որը կանաչ լույս կտա ամերիկյան աշխատակազմին Իրանի դեմ ռազմական գործողության համար: Փաստորեն, Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումը Վաշինգթոնին միայնակ է թողնում, ինչը կարող է հանգեցնել վերջին դաշնակիցների, եւ առաջին հերթին, Մեծ Բրիտանիայի կորստին, ով պատրաստվում է դուրս բերել զորքերը Իրաքից եւ հանդես է գալիս Իրանի դեմ ռազմական գործողությունների դեմ: Եթե ԱՄՆ աշխատակազմը, այնուամենայնիվ, խիզախի պատերազմել Իրանի դեմ, Հայաստանին շատ ծանր իրավիճակ է սպասվում, առաջին հերթին, տնտեսական տեսանկյունից: Աշխարահաքաղաքական տեսանկյունից, եւս կարող է որոշակի լարվածություն առաջանալ. դեռ պարզ չէ` ինչպես իրենց կդրսեւորեն տարածաշրջանի հարեւան պետությունները եւ, առաջին հերթին, Ադրբեջանը: Հենց նրան են կանխատեսում` որպես ԱՄՆ-ի «հինգերորդ սյուն», նկատի ունենալով Իրանի հյուսիսում բնակվող 16 միլիոն էթնիկ ադրբեջանցիներին: Ենթադրվող ռազմական գործողությունն Իրանի դեմ հղի է ամենաանկանխատեսելի եւ բավականին վտանգավոր հետեւանքներով տարածաշրջանի եւ Մեծ Մերձավոր արեւելքի համար: Հայտնի է, որ Իրանը շատ է ցանկանում վերահսկողության տակ վերցնել Իրաքը, եւ այդ մասին Վաշինգթոնում շատ լավ գիտեն: Իսկ եթե նա ստանա նաեւ Թուրքիայի աջակցությունը, ինչի մասին կարծես արդեն պայմանավորվել է Իրանի արտգործնախարարը վարչապետ Էրդողանի հետ, ապա կարելի է ասել, որ գործը կարող է ընթանալ ԱՄՆ-ի համար լիովին անցանկալի հունով:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---