Ղարաբաղյանի նման հակամարտություններն արագ չեն կարգավորվում

Վերջերս Իլհամ Ալիեւի ռազմատենչ ավյունը թուլացել է եւ ինչ է դրա եւտուում կանգնած` կարելի է միայն կռահել

Ավարտվեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւս մեկ հանդիպում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Ինչպես եւ սպասվում էր, արմատական որոշումներ չեն ընդունվել, չնայած դրանց ոչ ոք չէր էլ սպասում: Ամբողջ հարցը կայանում է նրանում, թե կհաջողվի արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբին կողմերին միտել որեւէ որոշման առաջիկա տարիներին: Ղարաբաղյանի նման հակամարտությունները չեն կարգավորվում նունիսկ 10 տարիների արդյունքում: Բոլորի կողմից սիրված համանմանությամբ, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ձգվում է արդեն 60 տարի, սակայն չի նկատվում, որ ինչ-որ կայունություն լինի:
PanARMENIAN.Net - Տարածաշրջանի իրականության հետ չհամակերպվելու Իսրայելի համառ ցանկությունը հանգեցնում է զինված ընդհարումների, որոնք ձգձգում են խնդրի կարգավորումը: Ադրբեջանը այդ տեսանկյունից, հստակորեն ցանկանում է գնալ հրեական պետության քայլերով, եւ ժամանակ առ ժամանակ սպառնում է պատերազմով: Սակայն վերջերս Իլհամ Ալիեւի ռազմատենչ ավյունը թուլացել է եւ ինչ է դրա եւտուում կանգնած` կարելի է միայն կռահել: Ամենայն հավանականությամբ, Բերնար Ֆասիեի հայտարարությունը բանակցություններին ԼՂՀ ներկայացուցիչների հնարավոր մասնակցության մասին, իր դերն է խաղացել: Բացառված չէ նաեւ տարածաշրջանի կայունության մեջ շահագրգռված միջազգային հանրության ճնշումը: ՀՀ ԱԳՆ ղեկավարի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները դանդաղ են ընթանում: Վարդան Օսկանյանը նշել է, որ «փորձել են քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների հարցով փաստաթղթի տարրերի երկրորդ շերտը եւ , չնայած, կողմերի միջեւ հստակ գաղափար կա հակառակ կողմի դիրքորոշման վերաբերյալ, ակնհայտ են խորը տարաձայնությունները»: Տարաձայնությունները, առաջին հերթին, վարաբերում են ԼՂՀ-ի կարգավիճակին, փախստականների վերադարձին, տարածքների ականազերծմանը: Անհրաժեշտ է նաեւ ընդգծել, որ հակամարտության ամենաշահագրգռված կողմի` Լեռնային Ղարաբաղի բնակչության դիրքորշումը անցողակի է հիշատակվում: Դա եւ առիթ է ընձեռել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին հայտարարել «Հայաստանի հետ որոշակի տարաձայնությունների» մասին: «Այն պատճառով, որ մենք ուղղակիորեն չենք հանդիսանում բանակցությունների մասնակիցը, խնդիր գոյություն ունի, քանի որ մենք զրկված ենք բոլոր այն նրբությունները զգալու հնարավորությունից, որոնք տեղ են գտնում բանակցային գործընթացում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տարաձայնություններ կան, ինչպես փոքր, այնպես էլ շատ լուրջ: Երեւի սխալ կլինի իմ կողմից բարձրաձայնել այդ տարաձայնությունները, քանի որ դա մեր ներքին խոհանոցն է: Սակայն մենք հույսերս չենք կորցնում, որ այն հարցերում, որոնցում մեր դիրքորոշւմները չեն համընկնում, մենք կկարողանանք համոզել Հայաստանին»,- նշել է Ղուկասյանը: Այնուամենայնիվ հուսանք, որ տարաձայնությունները կհաղթահարվեն, թե չէ դրանից կօգտվի ադրբեջանական կողմը:

Հանդիպումների արդյունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն ավանդական համատեղ հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. «Նախարարները անցկացրել են այն հարցերի անկեղծ եւ կառուցողական քննարկումը, որոնք բարձրացվել են 2006 թվականի նոյեմբերին կայացած նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի հանդիպումից հետո: Նախարարները միմյանց ներկայացրել եւ հիմնավորել են իրենց դիրքորոշումները անհանգստացնող հարցերով, ինչը հետագայում թույլ կտա շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ապագա կարգավորման հիմնային սկզբունքների քննարկումը, որը հանդիսանում է բանակցությունների հիմքը, ինչպես եւ առաջարկվել էր համանախագահների կողմից»:

Հավելենք, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են հանդիպել ապրիլին եւ հնարավոր է մայիսին նախագահների ապագա հանդիպումը նախապատրաստելու համար: Սակայն, ինչպես նկատել է ֆրանսիացի միջնորդը, մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ավարտը նախագահների որեւէ հանդիպման մասին խոսելը լուրջ չէ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---