Սոցիալական բողոք. Սանձել ալիքը

Հայաստանում առկա է ուժեղ սոցիալական դժգոհություն, հասարակության բևեռացում, որը խոստովանում են նույնիսկ իշխանության ներկայացուցիչները: Ընդ որում, չնայած այդ երևույթի դեմ պայքարելու մտադրության մասին իշխանությունների հայտարարություններին, սոցիալական լարվածությունը երկրում շարունակում է աճել, իսկ իշխանություններն իրենց գործողություններով կամա ակամա միայն ավելացնում են դժգոհների թիվը: Բոլոր ընդդիմադիր ուժերի վերջին հայտարարությունները վկայում են, որ նրանց թիվ մեկ նպատակն առաջիկայում այդ բողոքի օգտագործումն է իշխանության համար պայքարում:

Ընդդիմադիրների վերջին ելույթները տարբեր ցույցերում և մամլո ասուլիսներում ցուցաբերում են իշխանության համար պայքարում գոյություն ունեցող սոցիալական բողոքն օգտագործելու նրանց մտադրությունը և ժողովրդական բողոքի ալիքի վրա իշխանության գալու ցանկությունը: Արաբական աշխարհում վերջին դեպքերը, մասնավորապես Եգիպտոսի և Թունիսի ժողովրդական ելույթների հաջողություններն ընդդիմության մոտ հաջողությայն հույսեր են արթնանցնում, իսկ իշխանության ներկայացուցիչների մոտ՝ սեփական իշխանության պահպանման համար վտանգ: Եթե ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ են իշխանությունը բռնի ուժով փոխելուն, ապա ՀԱԿ-ն, ինչպես միշտ, ավելի արմատական է իշխանության գալու իր ձգտման մեջ: ՀԱԿ-ից փորձում է ետ չմնալ նաև Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, որը փետրվարի 15-ի իր ցույցում նախագահի աշխատակազմին է հանձնել վերջնագիր քաղաքական և տնտեսական պահանջներով՝ սպառնալով դրանք հաշվի չառնելու դեպքում իշխանություններին փետրվարի 28-ի իր ցույցում «կարմիր քարտ» ցույց տալ:

PanARMENIAN.Net - Ընդհանուր առմամբ, Տիգրան Կարապետյանի ընդդիմության հետ կապված իրավիճակը բավական խճճված է: Ընդդիմադիր թերթերը, որոնք պաշտպանում են ՀԱԿ-ին, այն համարում են իշխանությունների նախագիծը, որը կոչված է թուլացնել ՀԱԿ-ը: Պետք է նշել, որ ժամանակին այդ նույն թերթերի ճնշման տակ «Ժառանգությունը» հրաժարվեց մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին՝ դրանով հանդերձ թողնելով ՀԱԿ նախընտրական քարոզարշավի միակ ընդդիմադիր մասնակցին: Այնուհետև ՀԱԿ-ը Ավագանիների խորհրդում իր մասնակցությունից հրաժարվեց և հայտարարեց, որ պայքարում է միայն արդարության համար:

Իսկ ՀԱԿ-ը, հայտարարելով այն մասին, որ դեմ է բռնությանը և հեղափոխության ճանապարհով իշխանափոխությանը, ժողովրդին կոչ է անում ակտիվ գործողությունների՝ ասելով, որ «միայն համաժողովրդական բողոքը կդառնա հաղթանակի գրավական»: ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ, մասնավորապես, սոցիալ-դեմոկտարական «Հնչակյան» կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը, հայտարարելով, որ ՀԱԿ-ը դեռ վերահսկում է ժողովրդական բողոքը, խոստովանում է, որ սոցիալական բողոքը կարող է դուրս գալ վերահսկողությունից և վերածվել սոցիալական ապստամբության: ՀԱԿ ուրիշ ներկայացուցիչներ, օրինակ, Հայոց համազգային շարժման կառավարման նախագահ Արամ Մանուկյանը չի բացառում իշխանությունների կողմից ուժի կիրառումը ժողովրդական ելույթների դեպքում: Պետք է նաև նշել, որ փետրվարի 18-ի ցույցի ժամանակ ընդդիմության առաջնորդները կոչ են արել ժողովրդին օրինակ վերցնել Եգիպտոսից և Թունիսից, իսկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը բացահայտ կերպով կոչ է արել հավաքվածներին պատրաստվել լուրջ իրադարձությունների մարտի 1-ի ցույցի ժամանակ՝ նվիրված 2008-ի մարտյան ողբերգական դեպքերին: Միաժամանակ, շատ ելույթ ունեցղողներ փորձել են ավելի շատ լարել իրավիճակը՝ լուրեր տարածելով այն մասին, որ իշխանությունն իբր պլանավորում է փոքր բիզնեսի վրա նոր ճնշումներ:

Միաժամանակ, փետրվարի 17-ին ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և «Օրինաց երկիր» կուսակցության կողմից` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ արդեն երեք տարի է Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները կազմել են քաղաքական կոալիցիա, որն իր վրա է վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը: Իշխանության ներկայացուցիչներն իրենց ելույթներում հիշեցնում են արմատական ընդդիմությանը չլուծված ղարաբաղյան համամարտության և Հայաստանում քաղաքական անկայունության դեպքում պատերազմի վերսկսման վտանգի մասին: Նրանք, մասնավորապես, հիշեցնում են, որ հայկական բանակը Ղարաբաղյան պատերազմում մեծ հաջողությունների է հասել այն ժամանակ, երբ Ադրբեջանում տիրել է քաոս և պայքար իշխանության համար:

Ամեն դեպքում որոշ հարցերի պատասխաններ հայ հասարակությունը կստանա միայն փետրվարի 28-ի և մարտի 1-ի ցույցերից հետո: Դրանք կպատասխանեն, կբացատրեն, թե ինչի է ընդունակ գնալ ընդդիմությունն իշխանության համար պայքարում, և կհամարձակվի նա իսկապես երկրում բարձրացնել սոցիալական ապստամբություն: Սակայն, 2008-ի մարտյան դեպքերից հետո բոլորին պարզ է, որ հայկական իշխանությունն ընդունակ է ընտրել ուժային մեթոդ ընդդիմության ելույթները ճնշելու համար: Մնում է միայն հուսալ, որ բանը դրան չի հասնի, և իշխանությունները կկարողանան փոխզիջում գտնել ընդդիմության հետ, թեկուզ նրա համեստ մասի հետ:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---