Րաֆֆի Հովհաննիսյան՝ հայկական քաղաքականության Դոն Քիշոտը

Րաֆֆի Հովհաննիսյան՝ հայկական քաղաքականության Դոն Քիշոտը

Րաֆֆի Հովհաննիսյանն իր հանկարծակի հացադուլով զարմացրեց ոչ միայն հասարակությանը, այլ նաև իր կուսակցության անդամներին

Վերջին շաբաթների ամենաքննարկվող իրադարձություններից դարձավ ընդդիմադիր «Ժառանություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն Ազատության հրապարակում: Ակցիան բացասական ընդունվեց ինչպես իշխանությունների, այնպես էլ արմատական ընդդիմության կողմից, ընդ որում ընդդիմությունն իր վերաբերմունքի մեջ ավելի կտրուկ էր, քան իշխանությունները: Երկու շաբաթից ավել ողջ Հայաստանը քննարկում էր, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը սափրեց բեղերը, ինչու նա հացադուլ սկսեց և վերջ ի վերջո, ինչու այն ավարտեց:

PanARMENIAN.Net - Վերջին շաբաթների ամենաքննարկվող իրադարձություններից դարձավ ընդդիմադիր «Ժառանություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն Ազատության հրապարակում: Ակցիան բացասական ընդունվեց ինչպես իշխանությունների, այնպես էլ արմատական ընդդիմության կողմից, ընդ որում ընդդիմությունն իր վերաբերմունքի մեջ ավելի կտրուկ էր, քան իշխանությունները: Երկու շաբաթից ավել ողջ Հայաստանը քննարկում էր, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը սափրեց բեղերը, ինչու նա հացադուլ սկսեց և վերջ ի վերջո, ինչու այն ավարտեց:

«Ժառանգություն» կուսակցությունը միշտ տարբերվել է Հայաստանի այլ քաղաքական ուժերից աշխատանքի ոճով և ոչ ստանդարտ գործողություններով, քաղաքական պայքարի հանդեպ իդեալիստական մոտեցումով, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն իր հանկարծակի հացադուլով զարմացրեց նույնիսկ կուսակիցներին: Ընդ որում նա, բավական նիհարած և սափրած իր նշանավոր բեղերը, հայտարարեց իր հացադուլը սկսելու մասին իրեն բնորոշ զգացմունքային ոգով՝ դիմելով քրիստոնեական արժեքներին և օգտագործելով իր ելույթներում հատվածներ Աստվածաշնչից, անվանելով իր հացադուլը «Ծոմ ազատության», ինչը հետագայում որոշ ընդդիմադիրներ փորձեցին օգտագործել նրա դեմ: Ինչպես խոստովանեց մարտի 15-ին ԱԺ-ում «ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կուսակցությունից ոչ ոք չի իմացել առաջնորդի այդ քայլի մասին և չի մտածել, որ նա կգնա նման արմատական միջոցների:

Հովհաննիսյանի կուսակիցներից բացի նրա քայլը հարուցեց նաև հայ հասարակության զարմանքը, որը վերջերս ետ էր վարժվել քաղաքական առաջնորդների կատարմամբ կտրուկ քայլերից, որոնք նախընտրում են իրենց քաղաքական պայքարում վտանգի ենթարկել իրենց կողմնակիցների կյանքը, այլ ոչ թե սեփական: Բացի դրանից, այդ հասարակությունը քիչ է հավատում, որ իշխանությունները զիջումների կգնան և ինքնակամ կհամաձայնվեն հրաժարվել այդ իշխանությունից միայն նրա համար, որ ինչ-որ մեկը, թեկուզ նույնիսկ խորհրդարանի պատգամավոր և կուսակցության առաջնորդ, հացադուլ սկսի: Եթե իշխանություններն ակցիայի սկզբից հայտարարում էին այն մասին, որ իրենց համար անհասկանալի են Րաֆֆի Հովհաննիսյանի դրդապատճառները և պահանջները, իսկ ոստիկանությունը խոչընդոտում էր Ազատության հրապարակում վրան տեղադրելուն, ինչը դատապարտեց և անօրինական համարեց նաև օմբուդսմենը, ապա որոշ ժամանակ անց, հատկապես հացադուլի ավարտից հետո այդ դիրքորոշումը տարօրինակ կերպով փոխվեց: Իշխանության ներկայացուցիչները, նախկինի նման հայտարարելով այն մասին, որ իրենք չեն հասկանում «Ժառանգության» առաջնորդի պահանջները, սկսեցին հարգալից արտահայտվել Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի մասին, ընդգծելով, որ հացադուլը նրա օրինական իրավունքն է, իսկ հացադուլը դադարելնելու կոչով Ազատության հրապարակ եկավ Ազգային ժողովի ղեկավարությունը Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ:

Իշխանությունների վարքագիծը հատկապես ընդգծվում էր ընդդիմադիր ԶԼՄ-ների վերաբերմունքի ֆոնի վրա, որոնք պաշտպանում էին ՀԱԿ և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը: Տեր-Պետրոսյանի բացասական վերաբերմունքը «Ժառանգության» առաջնորդի նկատմամբ հատկապես վառ դրսևորվեց ՀԱԿ-ի մարտի 17-ի ցույցի ժամանակ, երբ ցուցարարները մտան Ազատության հրապարակ: Չնայած ցուցարարների և «Ժառանգության» պատգամավորների կոչերին՝ «Միացում», ՀԱԿ ղեկավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ցուցադրաբար անցավ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքով և չմոտեցավ նրան: Եթե առաջին օրերին ՀԱԿ ղեկավարությունը լռում էր մարտի 17-ի ցույցի ժամանակ պատահածի բացատրությունից, ինչն առաջացրեց հասարակության մի մասի բացասական արձագանքը և զարմանքը, ապա հետագայում ստիպված եղավ պատասխանել այդ հարցին: Լևոն Տեր-Պետրոսյանը, մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, հայտարարեց, որ դա հակասում է քրիստոնեական սկզբունքներին: «Մասնավորապես հայ եկեղեցու հեղինակավոր հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռ 5-րդ դարում պահքի մասին ասել է հետևյալը. Սատանան կորստյան է մատնում պահք պահողին կեղծավորությամբ և ցուցադրաբար ճգնել տալով, երբ նա չի զգուշանում սնափառության չար ախտից, այլ ցուցադրաբար և գովեստի արժանանալու համար է դա անում»,- ասաց ՀԱԿ առաջնորդը՝ դրանով բացատրելով իր չմոտենալը Րաֆֆի Հովհաննիսյանին: Ի տարբերություն ՀԱԿ առաջնորդի, Րաֆֆի Հովհաննիսյանին իրենց աջակցությունն էին հայտնում հարյուրավոր մարդիկ, մասնավորապես՝ մտավորականության և այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀԱԿ որոշ անդամներ:

ՀԱԿ և «Ժառանգության» միջև հարաբերությունների թեման հատուկ ուշադրության է արժանի: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ողջ ընթացքում ՀԱԿ-ին պաշտպանող թերթերը, կատարելագործվելով իրենց սրամտության մեջ, նրա ակցիան ենթարկում էին անողոք քննադատության: Բանը հասավ նրան, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ցանկությունը սկսեցին բացատրել ուղղակի նիհարելու ցանկությամբ, հացադուլից PR ակցիա սարքելու ձգտմամբ կամ մեղադրեցին «Ժառանգությանը» նրանում, որ այն իշխանությունների նախագիծն է և իբր ուզում է թուլացնել իրական ընդդիմության՝ ՀԱԿ-ի դիրքերը: ՀԱԿ-ին խիստ դուր չեկավ «Ժառանգության» հայտարարությունն այն մասին, որ Ազատության հրապարակն ազատվեց ոչ թե մարտի 17-ին ՀԱԿ բազմահազար ցույցից, այլ մարտի 15-ին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայկական դրոշը ձեռքին մտավ հրապարակ: Ինչպես նշեց դրա հետ կապված Ստեփան Սաֆարյանը, «հացադուլը դարձավ լակմուսի թուղթ, որը ցույց տվեց, թե ով ով է»: Մեկ այլ կողմից «Ժառանգությունը», որն անընդհատ ընդդիմության հետ համագործակցելու ցանկություն էր հայտնում, սկսեց հասկանալ, որ ՀԱԿ-ը ձգտում է մենաշնորհացնել ընդդիմադիր բևեռը և որ «Ժառանգությունը» այնտեղ անելիք չունի:

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից հետո բոլոր փորձագետներին սկսեց հետաքրքրել կուսակցության հետագա գործողությունների հարցը և այն, թե ինչպես առաջնորդի ակցիան կազդի «Ժառանգության» վարկանիշի վրա: Առայժմ «Ժառանգության» ներկայացուցիչների հայտարարությունները վկայում են այն մասին, որ կուսակցությունը հիմա հետագա գործողությունների հստակ պլան չունի: Հիմա ամենաարդի խնդիրը կուսակցության և նրա առաջնորդի համար ապագա խորհրդարան մտնելն է, ինչը Հայաստանի քաղաքական դաշտի բևեռացման պայմաներում բավական խնդրահարույց կլինի: Իշխանությունները, հասկանալով, որ ՀԱԿ-ն անպայման պետք է ներկայացվի ապագա խորհրդարանում, իրենց նոր կոալիցիոն հայտարարությամբ ակնարկել են, որ իշխող կոալիցիան պատրաստվում է խորհրդարանում պահպանել մեծամասնությունը հիմա ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների հաշվին, որոնք սակայն չեն մտնում կոալիցիայի մեջ: Այնպես որ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական պայքարում իդեալիստական մոտեցմամբ, պայքարի կեղտոտ մեթոդներ չկիրառելու ձգտմամբ, ստիպված կլինի ապագա խորհրդարանական ընտրություններում որոշել բավական բարդ քաղաքական գլուխկոտրուկ: Իսկ առայժմ նրա պայքարն իր պատկերացրած իդեալական Հայաստանի համար հիշեցնում է Դոն Քիշոտի կռիվը հողմաղացների դեմ:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---