Պատմությունը ցույց է տալիս, որ երբ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, նրա տեղը անմիջապես գրավում է Թուրքիան

Ռուբեն Սաֆրաստյան.

Պատմությունը ցույց է տալիս, որ երբ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, նրա տեղը անմիջապես գրավում է Թուրքիան

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներում Թուրքիան հատկապես ակտիվորեն ձգտում է տարածաշրջանային տերության կարգավիճակի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ու ակտիվացումը, Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ ազդեցության ուժեղացումը Վրաստանում եւ Արդբեջանում ինքնին ամեն ինչ ասում են: Իրադրությունը Հարավային Կովկասում PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է ՀՀ ԳԱԱ Թուրքիայի բաժնի ղեկավար, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ի՞նչ եք դուք մտածում այդ առումով:

Մեթյու Բրայզայի ելույթը հանդիսանում է ոչ թե անփորձության արդյունք, ինչպես գտնում են մի շարք հայ քաղաքական գործիչներ, այլ ԱՄՆ աշխատակազմի փորձը արագացնել տարածաշրջանի գործընթացները: Արդեն կան այն բանի նշանները, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական դրությունը սկսեց փոփոխվել, եւ այն status quo-ն, որն արդեն գոյություն ունի 12 տարի, փոփոխվելու տենդենցներ ունի: Ես երկու գործընթաց նկատի ունեմ. Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերումը եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման ավարտը:

ԱՄՆ աշխատակազմը որոշակի քայլեր է ձեռնարկում, եւ ապագան ցույց կտա, որքանով «նոր կուրսը» կյանք կստանա: Կան Հայաստանի վրա ճնշման մեծացման փորձեր, ընդ որում, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ակնհայտ են Հայաստանին ՆԱՏՕ-ի տարածք ներգրավելու ջանքերը: Ինչպես հայտնի է, Վրաստանն ամբողջ ուժերով ձգտում է մտնել Դաշինք եւ նրան, ամենայն հավանականությամբ կընդունեն, գոնե ի հեճուկս Ռուսաստանի: Հայաստանի գործողությունները ճնշման դեմ պետք է համապատասխան լինեն: Ես այդպիսին եմ համարում ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի պահանջի հնարավորության վերաբերյալ` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների առումով: Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերականգնմանը, ապա Ադրբեջանը դեռ բավական առավելություն չունի, որպեսզի դիմի Ղարաբաղյան հարցի ուժային կարգավորմանը: Ռազմական հավասարակշռությունը դեռ պահպանվում է, ինչը չի կարելի ասել տարածաշրջանի աշխարհաքաղաքական դրության մասին, ինչի մասին ես արդեն խոսել եմ:

Որքանո՞վ նշանակալի է Թուրքիայի դերը տարածաշրջանում եւ որքանո՞վ դա կարող է ազդել ռուսական ներկայության նվազման վրա:

Թուրքիայի դերը տարածաշրջանում գնալով մեծանում է: Այն սկսում է ակտիվ դեր խաղալ, իսկ Իրանի հետ լարվածության դեպքում Թուրքիան լավ հնարավորություններ ունի: Թուրքական դիվանագիտության հիմնական խնդիրներից է Թուրքիայի ազդեցության մեծացումը Վրաստանում: Նրանք սա անվանում են «ռազմավարական համագործակցություն» եւ քանի որ Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ մտնել, ապա Թուրքիան կարող է նրան լրջորեն աջակցել:

Աշխարհաքաղաքական տեսանկյունից, ԱՄՆ-ին ձեռնտու է երկու երկրների հարաբերությունների բարելավումը, ինչպես նաեւ Հայաստանին Թուրքիայի հետ: ԱՄՆ-ն լրջորեն դիտարկում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում: Այս հարցը հիմնականներից մեկն է հայ-թուրքական խորհրդատվությունների ժամանակ: Ես կարծում եմ, որ բարելավումը ձեռնտու է Հայաստանին, ավելի շատ, քան Թուրքիային:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա դրանք կարելիէ բնորոշել որպես աշխարհառազմավարական հաշտություն, որը կարող է ավարտվել համաձայնագրի ստորագրումով: Գուցե եւ ոչ: Այսօր իրավիճակը Հարավային Կովկասում նման է գորեծերի դրությանը 1917 թվականի դեկտեմբերին: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, նրա տեղը անմիջապես գրավում է Թուրքիան: Իսկ այժմ նաեւ ԱՄՆ-ն: Օգտագործելով Իրանի գործոնը` Թուրքիան մեծացնում է ազդեցությունը ԱՄՆ-ի օգնությամբ: Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունում շատ բան կախված է նրանից, թե ով կփոխարինի Պուտինին: Եթե դա լինի նրա խառնվածքի տեր մարդ, գերակայությունները կպահպանվեն: Իսկ եթե ուրիշ մեկը լինի, պարզ չէ` կմնա՞ն Հայաստանի ռազմակայանները, կմնա՞ն աշխարաքաղաքական գերակայությունները: Ես չեմ բացառում, որ կարող է կատարվել օլիգարխների վերադարձ:

Թուրքիան բանակցություններ է սկսել ԵՄ-ի հետ, երկա եւ կանխատեսելի: Հունաստանն ու Կիպրոսը հանել են իրենց վետոները, բայց երաշխիք կա՞, որ ամեն բան հարթ կանցնի:

Իրոք, Հունաստանն ու Կիպրոսը հանել են իրենց վետոները որոշակի զիջումների փոխարեն, մասնավորապես, որպեսզի Կիպրոսին ընդուն են ՆԱՏՕ: Հասկանալի է, որ Թուրքիան չի գնա դրան, քանի որ ստիպված կլինի դուրս բերել իր ռազմական կոնտինգենտը Հյուսիսային Կիպրոսից, իսկ դա 35-40 հազար զինվորականներ են:

Ես ընդհանրապես պետք է ասեմ, որ Թուրքիայում այժմ փոփոխություններ են նկատվում: Որքան դա պարադոքսային չէ, սասկայն Ռեջեփ Էրդողանի մահմեդական կուսակցությունը երկիրը տանում է դեպի ժողովրդավարություն: Մահմեդականները ցանկանում են սահմանափակել Գլխավոր շտաբի դերը երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունում: Այժմ Թուրքիայում ավարտվում է այն փուլը, որի սկիզբը դրել են երիտթուրքերն ու Քեմալ Աթաթուրքը, որոնք թուրքերին ստիպել են հրաժարվել իրենց մտածելակերպից: Ներկա կառավարությունը պայքարում է իսլամին վերադառնալու համար, իհարկե ոչ ֆանատիկ, բայց իսլամին, որը աջակցում է եվրոպականացման գործընթացին: Էրդողանը կարող է դառնալ Թուրքիայի նոր նախագահը եւ դա կնշանակի քեմալականների վերջը, որոնց ներկայացուցիչն է հանդիսանում ներկա նախագահ Ահմեդ Սեզերը: Ճիշտ է, անհանգստություն կա, որ զինվորականների դիրքերի թուլացման դեպքում, մենք գործ կունենանք անկանխատեսելի Թուրքիայի հետ: Սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---