Եթե Թուրքիան չեզոք դիրք գրավի Ղարաբաղի հարցում, Ադրբեջանը կպարտվի

Կիրո Մանոյան.

Եթե Թուրքիան չեզոք դիրք գրավի Ղարաբաղի հարցում, Ադրբեջանը կպարտվի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարաությունը, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ստամբուլ կատարած այցի շուրջ բարձրացած աղմուկը բազմաթիվ մեկանաբանությունների տեղիք տվեցին: G8-ի գագաթնաժողովի նախաշեմին շահագրգիռ կողմերի ուշադրությունը սեւեռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայանգրի ստորագրման հնարավորությանը: Իրադրությունը PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը` արված ԵԱՀԿ Մշտական խորհրդի ժամանակ հունիսի 22-ին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հաստատեց, որ ամերիկացի միջնորդ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը պատահական չէր: Հայտարարությունը խթան հանդիսացավ Ղարաբաղյան հարցի հասարակական քննարկման համար, հատկապես Ադրբեջանում: Սակայն համոզվածություն չկա, որ այդ քննարկումները ազդակ կարող են հանդիսանալ նոր բանակցություննրի համար: Կողմերի վրա իրոք ճնշում է գործադրվում, բայց Իլհամ Ալիեւի վրա ավելի մեծ ճնշում են գործադրում, քան Ռոբերտ Քոչարյանի վրա: Ինչը, սակայն չի նշանակում, որ դա դրական ճնշում է: Տվյալ դեպքում Ալիեւին զսպող գործոն է հանդիսանում նավթը: Սակայն, սկզբունքորեն, դժվար է ենթադրել, որ նա կարող է ինչ-որ համաձայնագիր ստորագրել, քանի որ անմիջապես կկորցնի իշխանությունը: Իսկ Ադրբեջանի ապակայունացումը տարածաշրջանի եւ հակամարտության կարգավորման համար ոչ մի լավ բանի չի բերի: Ես կարծում եմ, որ G8-ի գագաթնաժողովին Իլհամ Ալիեւին պետք է հստակ հարց տան, որին նա պետք է պատասխանի: Միեւնույն ժամանակ, նշեմ, որ Ադրբեջանը չպետք է շատ հույս դնի Թուրքիայի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Եթե Թուրքիան չեզոք դիրքորոշում ընդունի այս հարցում, ապա Ադրբեջանը պարտված է: Արեւմուտքը ներկա դրությամբ պետք է համոզի Թուրքիային, որ Հայաստանի նկատամամբ իր դիրքորոշումը որեւէ դրական աչրդյունք չի տալիս եւ չի էլ տա, եթե Թուրքիան իրոք ձգտում է դառնալ տարածաշրջանային տերություն:

Ինչպե՞ս կարելի է գնահատել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ Ստամբուլի դատախազության կողմից քրեական գործի հարուցումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II -ի դեմ անհնարին է քրեական գործ հարուցել, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, եւ գոյություն չունի որեւէ համաձայնագիր, ըստ որի, նա կարող է դատին հանձնվել: Թուրքիայի որոշ քաղաքական շրջաններ գնդացիրից ճնճուղկների են կրակում, սակայն դրանից, որպես օրենք, ոչինչ չի ստացվում:

Թուրքական մամուլում հայտնվել են Կոստանդնուպոլսի պատրիարքի այն հայտարարության մեկնաբանությունները, որում «նա չի կիսում Գարեգին II-ի կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»: Արքեպիսկոպոսը չէր կարող այլ կերպ վարվել: Մութաֆյանի հայտարարությունը այն մասին, որ այդ հարցը պետք է դիտարկվի պատմաբանների եւ հասարակական գործիչների կողմից, հաստատում է, որ Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդը չի կիսում նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական տեսակետը:

Ի՞նչը կարող է կանգնեցնել Թուրքիայի` ԵՄ մտնելու վերաբերյալ բանակցությունները:

Եվրամիություն մտնելու ճանապարհին Թուրքիայի համար հիմնական վտանգը Կիպրոսի պահանջն է`բացել Կիպրոսի նավահանգիստներն ու օդային ճանապարհները հունական նավերի եւ ինքնաթիռների համար: Երկրորդ վտանգը օրենսդրության մեջ ընթացող բարեփոխումների դանդաղ ընթացքն է, որը մինչեւ հիմա չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Նույնսիկ այն փոփոխությունները, որոնք մինչեւ հիմա արվել են Թուրքիայի Քրեական Օրենսգրքում, հեռու են եվրոպական պահանջներից:

Ռեջեփ Էրդողանի իսլամիստական կուսակցությունը առավել շատ է շահագրգռված Թուրքիայի եվրաինտեգրման մեջ: Բայց անկախ նրանից, թե Էրդողանը կլինի նախագահ թե ոչ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման եւ սահմանների բացման հարցը կմնա օրակարգում: Եւ եթե Թուրքիան բացի սահմանները Հայաստանի հետ, ապա Ադրբեջանը կմնա առանց աջակցության Լեռնային Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---