Պատգամավոր կանայք ցանկանում են Հայաստանի գեղեցիկ սեռին սիրված լինել ոչ միայն Մարտի 8-ին, այլ ողջ տարվա ընթացքում

Կարինե Աճեմյան, Նաիրա Զոհրաբյան.

Պատգամավոր կանայք ցանկանում են Հայաստանի գեղեցիկ սեռին սիրված լինել ոչ միայն Մարտի 8-ին, այլ ողջ տարվա ընթացքում

PanARMENIAN.Net - Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ PanARMENIAN.Net-ը հարցում է անցկացրել Հայաստանի Ազգային ժողովի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում: Հայաստանի խորհրդարանի տարբեր խմբակցությունների կին պատգամավորները պատմում են այն մասին, թե ինչպես են մտադիր նշել տոնը, ինչպիսի հիշարժան նվերներ են ստացել Մարտի 8-ի կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորում են հայ կանանց տոնը: Իրենց բարեմաղթանքներն են հղել ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից Կարինե Աճեմյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Ինչպե՞ս եք մտադիր նշել այս տոնը:
Կարինե Աճեմյան. Ես մտադիր են նշել տոնը ընտանիքիս հետ: Այս պահին ես գտնվում են ստուդիայում, որտեղ տեղի են ունենում հեռուստածրագրի նկարահանումները, սակայն երեկոյան Մարտի 8-ը կնշեմ ընտանիքի անդամների հետ:

Նաիրա Զոհրաբյան. Եթե անկեղծ, ես որպես տոն կարևորում եմ միայն Նոր տարին: Ես գտնում եմ, որ կանանց պետք է սիրել և գնահատել միշտ, ոչ թե տարին մեկ անգամ: Այսօր երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրավիրել է կուսակցության անդամ բոլոր կանանց հատուկ միջոցառման, որտեղ էլ մենք կնշենք կանանց տոնը:

Ո՞րն է եղել Մարտի 8-ի կապակցությամբ Ձեր ստացած ամենաօրիգինալ և հիշվող նվերը:
Կարինե Աճեմյան. Մարտի 8-ին նվերներ շատ եմ ստացել, իմ ամուսինը շատ ուշադիր է այդ առումով և ես չեմ կարող ասել, թե որ նվերն է առավել հիշարժան:

Նաիրա Զոհրաբյան.Անկեղծ ասած, չեմ հիշում:

Ի՞նչ կմաղթեիք հայ կանանց այս տոնական օրը:
Կարինե Աճեմյան. Ես ցանկանում եմ հայ կանանց, որ նրանք ամբողջ տարին լինեն ուշադրության կենտրոնում, երջանիկ լինեն և կարողանան ներդաշնակություն ապահովել ինչպես ընտանեկան, այնպես էլ հասարակական-քաղաքական կյանքում:

Նաիրա Զոհրաբյան. Ես մաղթում եմ, որ մեր կանայք միշտ սիրված լինեն, որպեսզի նրանք միշտ գնահատված լինեն, ոչ թե միայն մարտի 8-ից ապրիլի 7-ը: Մաղթում եմ, որ բոլոր հայ կանայք իրենց տեղը գտնեն կյանքում և միշտ բարձր գնահատեն իրենց:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

---