Արամ Սաֆարյան և Հայկ Բաբուխանյան..Կանխատեսելը, թե կմասնակցի արդյոք Դ. Մեդվեդևը Ռուսաստանի նախագահական ընտրություններին, անշնորհակալ գործ է20 մայիսի 2011 PanARMENIAN.Net - Վերջին օրերի համաշխարհային քաղաքականության ամենանշանակալի իրադարձություններից է դարձել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է հարցերի ամենալայն շրջանակի: PanARMENIANNet-ը հարցում է կատարել հայ քաղաքական գործիչների շարքում նրանց կարծիքը ՌԴ նախագահի մամլո ասուլիսի մասին իմանալու համար: Այդ մասին իրենց կարծիքներով PanARMENIAN.Net-ի հետ կիսվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը և «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջերս կայացած մամլո ասուլիսի վերաբերյալ: Ինչպիսի՞ կարևոր պահեր եք դուք դրա մեջ նկատել: Ա. Սաֆարյան. Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ տպավորված եմ այդ մամլո ասուլիսով: Ինձ համար մամլո ասուլիսի գլխավոր միտքն այն է, որ Ռուսաստանը հետևողականորեն ընթանում է մի քանի տարի առաջ հայտարարված արդիականացման ուղիով: Դա նշանակում է, որ երկրի նախագահի և ղեկավարության խնդիրն է վերածել Ռուսաստանը ժամանակակից, հզոր, կայուն տերության՝ կայուն և զարգացող տնտեսությամբ և բնակչության բարեկեցությամբ: Գլխավորը, ինչի մասին խոսել է նախագահը, նոր որակական թռիչքի անհրաժեշտությունն է այդ ուղու վրա, որը կապահովի այդ խնդիրների հետևողական լուծում առաջիկա տարիներին: Ինչպես հայտարարել է նախագահը, դրա համար անհրաժեշտ է շատ և համառորեն աշխատել: Նախագահի կողմից հայտարարված արդիականացման քաղաքականության հաջողությունից է կախված Ռուսաստանի միջազգային ազդեցությունը և նշանակությունը:Նախագահ Մեդվեդևն իր մամլո ասուլիսի ժամանակ շատ է խոսել Ռուսաստանում բարեփոխումների անհրաժեշտության, արդիականացման քաղաքականության մասին: Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնի Հայաստանը, որի իշխանությունները նույնպես հայտարարում են բարեփոխումների անհրաժեշտության մասին: Ա. Սաֆարյան. Մամլո ասուլիսում շատ է խոսվել նորարարությունների մասին, այդ ուղղությամբ աշխատանքի մասին: Պետք է նշել, որ վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցությունն այդ ոլորտում նույնպես զգալի քայլեր է կատարել և, ինչպես հիմա հասկանում եմ, դա կարևոր ճյուղ է ավելի լուրջ երկկողմանի համագործակցության մեջ: Ես նկատի ունեմ Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության նախագծերը, Ռուսաստանի հետ համատեղ սինխոֆազատրոնի ստեղծումը, հեռահաղորդակցական ցանցերի զարգացումը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում արտադրությունը: Դրանք կարևոր ուղղություններ են և ունեն զարգացման մեծ պոտենցիալ: Պետք է նաև նշել Ռոսհամագործակցությունը, որը ապահովում է կապը և աջակցում այդ համագործակցության զարգացմանը: Համագործակցության նման մեխանիզմները պետք է մի քանիսը լինեն, և ոչ միայն Մոսկվայի հետ, այլ նաև ՌԴ այլ արտադրական կենտրոների:Մամլո ասուլիսի ժամանակ Դմիտրի Մեդվեդևն այդպես էլ հստակ պատասխան չի տվել Ռուսաստանի գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջդրելու մասին հարցին: Ձեր կարծիքով, Դ. Մեդվեդևն առաջադրելո՞ւ է արդյոք իր թեկնածությունը երկրորդ անգամ: Ա. Սաֆարյան. Հասկանալի է, որ Հայաստանն ակնդետ հետևում է Ռուսաստանում ծավալվող իրադարձություններին հենց այս հարցում: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, մեր մտերիմ ռազմաքաղաքական դաշնակիցը ՀԱՊԿ շրջանակներում: Մեզ համար կարևոր է, որպեսզի Ռուսաստանը լինի ուժեղ, բարգավաճող, ողջ աշխարհում ազդեցիկ տերություն և միշտ լինի Հայաստանի կողքին: Ես հիմա չեմ մեկնաբանի այդ հարցը, քանի որ կարծում եմ, որ դա ռուս հասարակության և ռուս քաղաքական վերնախավի որոշումն է: Ցանկանում եմ միայն հուսալ, որ ցանկացած քաղաքական զարգացումների դեպքում մեր երկրները սերտորեն համագործակցելու են և միշտ իրար կողք են կանգնելու:Հայկ Խալաթյան / PanARMENIAN News Հոդվածներ. Քաղաքականություն | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |