ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ԲԱՔՎԻՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ

PanARMENIAN.Net - Բաքվին ստիպում են ընդունել Երեւանի հետ տնտեսական համագործակցություն սկսելու գաղափարը, իբր, հանուն թշնամության վերացման, տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման: Այդ մասին Բաքվի «Էխո» թերթին հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ «Հայաստանը հաջողության այնքան էլ մեծ շանսեր չունի»: «Այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից մեկը մյուսին տարածքային հավակնություններ է ներկայացնում, նրանց միջեւ ոչ մի վստահություն լինել չի կարող, եւ պետք չէ պատրանքների գիրկն ընկնել»,- ասել է նախարարը: Նրա կարծիքով, ողջ տարածաշրջանի համար ստեղծված իրավիճակից ելքը, հնարավոր է, կարող էր դառնալ Շենգենյան համաձայնագրի սխեման. տարածքային հավակնություններից հրաժարումը , փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատումը: Միեւնույն ժամանակ, Ն. Աբասովը բողոքել է երկակի ստանդարտների քաղաքականությունից, որը վարում են գերտիրութունները եւ որոշ ԶԼՄ-ների ու դրանց հետեւում կանգնած քաղաքական գործիչների դիրքորոշումից:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---