ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԵՐԿՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ «ԿՈՒԼՏՈՒՐԱ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավանություն է տվել Հայաստանում ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի հեռարձակման գաղափարին, որը ներկայացված էր մի խումբ հայ մտավորկանանների բաց նամակում: Այդ մասին այսօր հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Աշոտ Քոչարյանը: Նրա խոսքերով, այդ կապակցությամբ երկրի նախագահը Մոսկվայում Հայաստանի դեսպանությանը հանձնարարել է բանակցություններ վարել համապատասխան պետական մարմինների հետ: Նշենք, որ նմանատիպ առաջարկով ՀՀ նախագահին էին դիմել նաեւ մշակութային գործիչները` դեռեւս ապրիլին կայացած հանդիպման ժամանակ:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---