ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՄՈՏԱԿԱ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ես բավականին լավատեսորեն եմ վերաբերվում մոտակա հինգ տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր լուծման հավանականությանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հասարակական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Սակայն դա այն հարցը չէ որտեղ կարելի է ինչ-որ բան միանշանակ հավաստել կամ խոստանալ, ավելացրել է նա: Խաղաղ կարգավորումը, նշել է նախագահը, չի կարող կախված լինել միայն հայկական կողմից: Նրա խոսքերով, կարգավորման վերջնական ժամկետների մասին կարելի կլինի խոսել միայն Ադրբեջանի համաձայնության դեպքում: Ընդ որում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ լուծումը պետք է իր մեջ ներառնի փոխադարձ զիջումներ:

Մեկնաբանելով ընդդիմության կողմից հնչող մեղադրանքները թե Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին որպես հակամարտության կողմ, Հայաստանի նախագահը առաջարկել է մտածել այն բանի շուրջ, թե ինչու հինգ տարի առաջ բանակցությունների սեղանին էր առաջարկությունը, որը մերժեցին երկու հայկական կողմերը եւ ընդունեց ադրբեջանականը, իսկ այսօր, հակառակը, կա ռաջարկություն, որն ընդունում են հայկական կողմերը եւ մերժում է ադրբեջանականը: Նրա խոսքերով, պատճառը այն ժամանակ Հայաստանի կողմից զբաղեցրած անորոշ դիրքորոշումն էր: «Այն ժամանակ Հայաստանը ասում էր, որ կընդունի ցանկացած տարբերակ, որն ընդունելի կլինի Լեռնային Ղարաբաղի համար: Տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանի համար միեւնույն է, թե ինչ առաջարկ կլինի: Իսկ ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի կամ սեփական դիրքորոշում չունեցող Հայաստանի վրա, որը պատրաստ է մեր ժողովրոդի համար անբարենպաստ որոշում ընդունել ճնշման դեպքում, շատ ավելի հեշտ է»,- նշել է Քոչարյանը: Նրա խոսքերով, իրավիճակը լիովին փոխվեց, երբ Հայաստանը հստակ հայտարարեց, որ ինքն անտարբեր չէ, իր մոտեցումն ունի, որ պատրաստ է իր վրա վերցնել Լեռնային Ղարաբաղի հետ կապված դժվարությունները: Դրան, նշել է Հայաստանի նախագահը, նպաստել է նաեւ իր, Քոչարյանի անձը, որը հնարավորություն էր ընձեռնում ներկայացնել միանգամից երկու կողմերը բանակցային գործընթացում: Միջազգային հանրությունը արդեն գործ ունի ոչ թե չճանաչված պետության եւ տատանվող Հայաստանի հետ, այլ ամբողջ հայ ժողովրդի` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ սփյուռքի արտահայտած միացյալ դիրքորոշման հետ, նշել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---