ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԳԵՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԵՏԱԽՈՒՅԶ

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ մարտական հերթապահության մեջ գտնվող ղարաբաղցի զինծառայողները գերի են վերցրել ադրբեջանցի հետախույզի, որը փորձում էր խախտել ԼՂՀ պաշտպանական գիծը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, գերված հետախույզը տեղափոխվել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ հանրապետության իրավապահ մարմինները նրա հետ քննչական միջոցառումներ են իրականացնում: Ընդունված կարգի համաձայն, կատարվածի մասին ժամանակին տեղեկացվել են ԼՂՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչություններրը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---