Սահմանադրական հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում Հայաստանը կշարունակի բարեփոխումների քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքը «ավելի լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի եվրոպական ինտեգրման համար»: Այդ մասին այսօր Լյուբլյանայում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: ՀՀ նախագահը նշել է, որ «վերջին ամսվա ընթացքում Հայաստանում ծավալվել է ակտիվ քարոզարշավ, եւ տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են, որ մեր երկրի բնակչությունը դրական է ընկալել սահմանադրական փոփոխությունների գաղափարը»: «Ես հույս ունեմ, որ հանրաքվեի արդյունքը նույնպես դրական կլինի: Սակայն հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում Հայաստանը շարունակելու է բարեփոխումների իր քաղաքականությունը եւ պահպանելու է դրանց նախկին տեմպը», - ասել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---