Ռ.Քոչարյան. 2006 թվականի հունվարին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում22 նոյեմբերի 2005 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Լյուբլյանայում Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «իրական հնարավորություն է տեսնում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը դրական ուղղությամբ տեղաշարժելու համար»: Ըստ ՀՀ նախագահի, ինքն ակնկալում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացում դեկտեմբերի կեսին, երբ տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ 2006 թվականի հունվարին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: «Կարծում եմ, որ հունվարի վերջին մենք կկարողանանք ավելի կոնկրետ խոսել լրագրողների հետ»,- նշել է Հայաստանի նախագահը: Ռ.Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ակտիվ ջանքերի համար, որոնք ձեռնարկվել են Սլովենիայի կողմից ԵԱՀԿ նախագահության շրջանակում 2005 թվականին: Նա հիշեցրել է, որ Սլովենիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Դիմիտրի Ռուպելն այս տարի երկու անգամ այցելել է տարածաշրջան եւ կանոնավոր կապ է պահպանել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: «Հենց ԵԱՀԿ-ում Սլովենիայի նախագահության շրջանում մեզ հաջողվեց ակտիվացնել խաղաղ գործընթացը մինչեւ այն մակարդակը, որ այսօր մենք զգուշավոր լավատեսությամբ խոսում ենք հակամարտության կարգավորման հեռանկարների մասին»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն |