Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարությունը ակտիվացնում է համագործակցությունը Հայաստանի հետ29 նոյեմբերի 2005 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության Եվրոպայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի Եվ Ամերիկայի վարչության պետ Մարթին Դինհամին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը Մ. Դինհամը ներկայացրեց Հայաստանում կազմակերպության գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը` մասնավորապես Տավուշի եւ Գեղարքունիքի գյուղական շրջաններում: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում ծրագրեր են իրականացվելու նաեւ Վրաստանի հայաբնակ Ջավախքում: Վ.Օսկանյանը բարձր գնահատեց Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության ներգրավվածությունը Հայաստանում: Գոհունակությամբ նշվեց, որ կազմակերպությունը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |