Կայացել է ազգային անվտանգության ռազմավարության մշակման հանձնաժողովի չորրորդ նիստը

PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի չորրորդ նիստը: Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նիստը անցել է պաշտպանության նախարար, Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի նախագահությամբ:



Ստացված 250 առաջարկներից միջգերատեսչական հանձնաժողի չորրորդ նիստի մասնակիցները քննարկել են օրակարգում ընդգրկված առաջարկները, որոնք վերբերեւմ էին «Հայաստանի արտաքին անվտանգության ռազմավարությանը» եւ «Համահայկական ինտեգրման անվտանգությանը» բաժիններին: Մտքերի փոխանակումից հետո, մտցված ավելացումները հաստատվեցին, իսկ հանձնաժողովի քարտուղարությանը հանձնարարվեց կատարել տվյալ բաժինների խմբագրումը:
 Ուշագրավ
---