ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐԸ ԴԻՄԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ` ԽՆԴՐԵԼՈՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿՐՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ 3 դեկտեմբերի 2002 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն դիմել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին եւ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերին` կոչ անելով պաշտպանել թերթը երկրի իշխանությունների հալածանքներից: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, դիմումում ասվում է, որ թերթը գրոհի է ենթարկվել Հեյդար Ալիեւի եւ նրա որդու դեմ օտարերկրյա գործարարների ներկայացրած հայցի վերաբերյալ հրապարակումից հետո` երկրում սեփականաշնորհում անցկացնելիս խարդախությունների կապակցությամբ: Թերթի դեմ հարուցվել է յոթ դատական գործ, որոնց հետեւանքով թերթը կարող է փակվել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանները լիովին կախված են իշխանություններից, նման սպառնալիքը միանգամայն իրական է թվում: Ուստի մենք հավատում ենք, որ իրադարձությունների նման զարգացումը կարելի է կանխել միայն միջազգային հանրության միջամտության դեպքում», - նշվում է «Ենի Մուսավաթ»-ի գլխավոր խմբագրի ուղերձում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին |