Հայաստանի եւ Հունաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են երկկողմանի ռազմական համագործակցության հարցերը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կարճատեւ հանդիպում ունեցավ Հունաստանի պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսի հետ, որը Հունաստան-Հայաստան տարանցիկ չվերթով Աֆղանստան էր մեկնում հունական խաղաղարար ստորաբաժանման զինծառայողների հետ հանդիպման նպատակով: Այդ մասին PanARMENAIN.Net-ին հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրեն Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերն անրադարձան հայ-հունական ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաեւ Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին:
 Ուշագրավ
---