Վարդան Օսկանյանը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ14 փետրվարի 2007 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:Նշենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էին PanARMENIAN.Net ի թղթակցին ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի գծով աշխատանքային խմբում, միջնորդները Փարիզում հերթական խորհրդատվություններ կանցկացնեն: Ենթադրվում է, որ խորհրդատվությունների ընթացքում քննարկվելու է մարտին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հարցը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |