Ռ. Քոչարյանը գոհ է Հայաստանի եւ Բելգիայի համագործակցության մակարդակից

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Շարլ Գիսլեն (նստավայրը` Բրյուսել), հաղորդում է, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ, Հանրապետության նախագահն ասել է, որ գոհ է հայ-բելգիական քաղաքական, տնտեսական հարաբերությունների դինամիկայից ու արդյունավետությունից, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների համագործակցության մակարդակից: Ռոբերտ Քորարյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներկա վիճակին եւ ընդգծել, որ շուկայական հարաբերությունների եւ ժողովրդավարության զարգացումը երկրում այլեւս անշրջելի գործընթացներ են: Նա առաջնային խնդիր է համարել քաղաքացիական հասարակության ինստիտուտների լիարժեք ձեւավորումը` ակնկալելով եվրոպական կառույցներին գործուն աջակցությունը: Այդ առումով Ռոբերտ Քոչարյանը հատկապես կարեւորել է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագիրը, որը Հայաստանը դիտում է որպես բարեփոխումները որակով իրականացնելու նոր հնարավորություն:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---