Ապրիլի 12-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ Տոնե Տինսգարդը ապրիլի 12-13-ին կայցելի Երեւան մայիսի 12-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետեւելու նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ԵԱՀԿ ԽՎ մամուլի հարցերի գծով աշխատակիցը, Տոնե Տինսգարդը` Խորհրդարանի անդամը Շվեդիայից, նշանակվել է ԵԱՀԿ ԽՎ-ից խորհրդարանականների միջազգային պատվիրակության ղեկավար: Այդ այցը թույլ կտա ԵԱՀԿ ԽՎ խմբին հավաքել ընթացիկ նախընտրական քարոզարշավին վերաբերող տեղեկությունները: Երեւանում Տոնե Տինսգարդը կհանդիպի քաղաքական կուսակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ազգային ժողովի, ԵԱՀԿ ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների գծով բյուրոյի երկարաժամկետ առաքելության եւ այլ դիտորդների ներկայացուցիչների հետ: ԵԱՀԿ ԽՎ փոխղեկավարը կվերադառնա Հայաստան մայիսին, գլխավորելու համար ամբողջ երկրով մեկ տեղակայված ԵԱՀԿ խորհրդարանականների պատվիրակությունը: 1993 թվականից ԵԱՀԿ ԽՎ-ն շուրջ 2300 խորհրդարանականներ է գործուղել ԵԱՀԿ տարածաշրջանում ընտրություններին հետեւելու համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---