Ըստ նախնական պայմանավորվածության, ԵԱՀԿ ՄԽ համանախագհները կժամանեն Երեւան հունվարի 15-ին11 հունվարի 2008 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ժամկետի ճշտումը կապված է նրա հետ, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ֆրանսիա` օֆտալմոլոգիական հետազոտման: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Ըստ նախնական պայմանավորվածության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) կժամանեն Երեւան հունվարի 15-ին»,-ասել է Կարապետյանը: Հունվարի 10-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ֆրանսիա երկօրյա մասնավոր այցով ակնաբուժական կենտրոնում հետազոտվելու նպատակով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |