Վերջին օրերին ձերբակալվածների մեծ մասը մարդիկ են, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում Հայաստանի քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Վերջին օրերին Հայաստանում ձերբակալված անձանց կարելի է երեք խմբի բաժանել: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Առաջին խմբում այն մարդիկ են, որոնք անմիջական մեղք ունեն ընտրական գործընթացի խախտման մեջ: Այստեղ կան ինչպես ընդդիմության, այնպես էլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: Մարդկանց երկրորդ խումբը, մարդիկ են, որոնք զինված են եւ վտանգավոր հանրության համար: Հավելեմ, որ ընդդիմադիր գործիչները ակտիվորեն փոխգործակցում էին զինված ջոկատների, մասնավորապես, կամավորական «Երկրապահ» միության եւ Վետերանների միության հետ` փորձելով ներքաշել նրանց ներքաղաքական գործընթացների մեջ: Եվ մասնակիորեն դա նրանց հաջողվեց: Պետությունը չի կարող անտեսել նման դեպքերը: Եվ եթե Ազատության հրապարակում զինված մարդիկ են հայտնաբերվում, ապա ոստիկանները պարտավոր են նրանց վնասազերծմանն ուղղված գործողություններ ձեռնարկել: Առգրավվել է մեծ քանակությամբ զենք, մարդիկ ձերբակալվել են:



Եվ երրորդ խումբը դա այն մարդիկ են, որոնք այսօր շիկացնում են մթնոլորտը: Մարդիկ, որոնք թքած ունեն օրենքի վրա եւ վեց օր անընդմեջ չարտոնված ցույցեր եւ երթեր են կազմակերպում: Մենք պարտավոր ենք պաշտպանել այլ քաղաքացիների իրավունքները»,-ասել է Ռ.Քոչարյանը` հավելելով, որ ամենամեծ խումբը երկրորդն է` մարդիկ, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում Հայաստանի քաղաքացիների եւ կայունության համար:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---