Վերջին 10 տարիներին Հայաստանը համեմատաբար ամրապնդել է իր դիրքերը Ղարաբաղի հարցով անցնող բանակցություններում29 փետրվարի 2008 - 16:31 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, որ մենք պետք է ձգձգենք կամ արագացնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,- Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, սկզբունքային հարցերում որեւէ փոխզիջում չի կարող լինել: Միեւնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է, որ Երեւանի Ազատության հրապարակում հնչող որոշ հայտարարություններ կարող են մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը եւ, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներին: «Նրանք կկարծեն, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջման գնալ: Սակայն 300 հազարը ողջ Հայաստանը չէ, եւ նրանցից ոչ բոլորն են քվեարկել հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի, նրանցից շատերը պարզապես դժգոհ են ներկա իշխանություններից: Սակայն ես վստահորեն հայտարարում եմ, որ վերջին 10 տարիներին Հայաստանը համեմատաբար ամրապնդել է իր դիրքերը Ղարաբաղի հարցով անցնող բանակցություններին: Այս 10 տարիներին երբեւէ հարց չի ծագել ԼՂՀ-ն Ադրբեջանի իրավասությանը վերադարձնելու մասին: Եւ եթե այսօր նման առաջարկություններ լինեն, նշանակում է դա Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների արդյունքն է: Ինչ վերաբերում է Հայաստանի ապագա նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանին, ապա ես պարզապես գիտեմ, որ նա երբեք չի դիմի անթույլատրելի փոխզիջումների Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Ռոբերտ Քոչարյանը կրկնել է, որ Հայաստանի նախագահի պաշտոնին իր ունեցած ամենամեծ ձեռքբերումը նա համարում է այն, որ 1998 թվականից ԼՂՀ-ն Ադբեջանի իրավասությանը վերադարձնելու մասին որեւէ պաշտոնական առաջարկություն չի եղել:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |