Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Վատիկանի ջանքերը 6 մարտի 2008 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը ողջունել է Կարդինալին եւ նրա այցը գնահատել Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ հաստատված բարձր մակարդակի փոխգործակցության եւս մեկ վկայություն: Հետադարձ հայացք ձգելով երկկողմ հարաբերություններին, Նախագահը հիշատակել է 2001թ-ին Նորին Սրբություն Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի այցը մեր երկիր, իր երկու այցերը Սուրբ Աթոռ, ինչպես նաեւ տարիներ առաջ Վատիկանում բացված «Հռոմ-Հայաստան» ցուցահանդեսը: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանում հիշում եւ գնահատում են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սուրբ Աթոռի ջանքերը, Վատիկանում Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի տեղադրումը եւ վերջերս նրա անունը կրող հրապարակի բացումը: Երկրի ղեկավարն ընդգծել է նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը: Կարդինալ Տարչիզիո Բերտոնեի խոսքով, կաթոլիկ եկեղեցին իր հիմնական եւ կարեւորագույն առաքելությունն է համարում` քաջալերել տարբեր եկեղեցիների, տարբեր ազգերի ու պետությունների միջեւ խաղաղությունն ու միասնությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |