Հայաստանը հավատարիմ է մնում ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի գծով իր պարտավորություններին 6 մարտի 2008 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հավատարիմ է մնում ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի գծով իր պարտավորություններին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, այս տարի Հայաստանում կանցնեն ՀԱՊԿ պլանային զորավարժություններ եւ ներկայումս ընթանում են հրամանատարա-շտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները: Նա նաեւ հիշեցրել է, որ 2008 թվականին Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: «Մեր խաղաղապահները կշարունակեն իրենց ծառայությունը Կոսովոյում եւ Իրաքում, համաշխարհային հանրության առջեւ ստանձնած իրենց պարտավորություններին համաձայն»,-ասել է Սեյրան Օհանյանը Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |