Փաշինյան. Սերժ Սարգսյանը տանուլ է տվել ռազմական բալանսը Ադրբեջանին

Փաշինյան. Սերժ Սարգսյանը տանուլ է տվել ռազմական բալանսը Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հանուն Հայաստան պետության ճակատի» հանրահավաքը՝ ընդդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը քննադատական ելույթ ունեցավ իշխող ՀՀԿ-ի և նրա ղեկավար, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին:

Նա մեղադրել է Սարգսյանին Հայաստանի «անվտանգությունը քանդելու», սոցիալ-տնտեսական խնդիրների, մենաշնորհների և կաշառակերության մեջ:

«2000 թվականին նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարար, Սերժ Սարգսյանը ժառանգություն ստացավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Այս ընքացքում նա տանուլ է տվել ռազմական բալանսը Ադրբեջանի հետ: Նա Ադրբեջանի ժամանակից զինտեխնիկային հակադրել է 80-ականների «Կալաշնիկով» հրացաններով զինված 18-ամյա երիտասարդների անձնազոհությունը»- իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոերթ են կազմակերպել Մաշտոցի պողոտայում, այնուհետև փակել Ֆրանսիայի հրապարակի հատվածը: Մինչև այդ նրանք Ֆրանսիայի հրապարակում վրան էին տեղադրել, սակայն ոստիկանները հեռացրել էին ցուցարաներին, պատռել վրանը:

Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ էր սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---