Ալան Կասաեւ. Մոտակա տարիներին Ղարաբաղում պատերազմ չի լինի

PanARMENIAN.Net - «Առաջիկա տարիներին, առնվազն մոտակա 5 տարում, Ղարաբաղում պատերազմ չի լինի: Ադրբեջանն այժմ ներդրումային գրավչության իմիջ է ստեղծում իր համար` փորձելով լուծել իր խնդիրներն Իրանի հետ, որոշել Կասպից ծովի կարգավիճակը: Դա շատ բարդ խնդիր է, քանի որ Կասպից ծովի ավազանը դա հինգ պետություններ են, եւ յուրաքանչյուրն իր հավակնություններն ունի»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Նորություններ» գործակալության ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գլխավոր տնօրինության ղեկավար Ալան Կասաեւը: Նրա կարծիքով, նախընտրական իրավիճակն Ադրբեջանում բարդանում է երկրի ներքին անկայունությամբ: «Հենց դա է հակահայկական եւ բացահայտ ռազմատենչ հռետորության հիմնական պատճառը, որ իշխանությունները օգտագործում են ազգի միավորման համար: Սակայն պետք չէ մոռանալ, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանը թույլ զարգացած եւ ոչ այնքան կրթված երկիր է, որ ապրում է նավթային եկամուտների հաշվին, որոնք վաղ թե ուշ կսպառվեն»,-գտնում է ռուս փորձագետը: Երկրում չի զարգանում գյուղատնտեսությունը, չկա արդյունաբերություն, բացառությամբ Բաքվի նավթավերամշակման գործարանների: Սակայն չէ որ ողջ բնակչությունը չի կարող բնակություն հաստատել մայրաքաղաքում: Այնպես որ թշնամու ակտիվորեն ստեղծվող կերպարը հանրության համախմբման տարրերից մեկն է»,-ընդգծել է ռոսւ փորձագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
    Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
    ---