ԵՄ-ում նախագահող Ֆրանսիան դրական է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնություններին 8 հուլիսի 2008 - 15:03 AMT PanARMENIAN.Net - «Ֆրանսիան դրական է գնահատում ցանկացած նախաձեռնություն, որ ուղղված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ֆրանսիայի եւ Թուրքիայի երկխոսության ժամանակ միշտ նշվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը»,-,-այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ` մեկնաբանելով այն փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան: «Թուրքիան շարունակում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, սակայն լուրջ փոփոխություններ առաջիկայում չեն սպասվում»,-նշել է ֆրանսիացի դիվանագետը: Հիշեցնենք, որ օրերս Աստանայում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը հրավիրել է Թուրքիայի նախագահին միասին դիտելու սեպտեմբերի սկզբին Երեւանում կայանալիք ֆուտբոլային խաղը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ: Նախագահները Աստանայում էին Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ: Հուլիսի 1-ին Եվրամիության նախագահությունը ստանձնեց Ֆրանսիան: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է հռչակել Միջերկրական միության ստեղծում եւ լուծել մի շարք հարցեր կլիմայի պաշտպանության եւ անվտանգության համաեվրոպական քաղաքականության ոլորտներում: Ֆրանսիան այդ պաշտոնում փոխարինեց Սլովենիային, որն առաջինն էր արեւելյան Եվրոպայի ԵՄ անդամ պետություններից, որ կատարեց ԵՄ նախագահի պարտականությունները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |