Վազգեն Մանուկյան․ Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն 4 մարտի 2021 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ իրենց արյան միջոցով իշխանություն պետք չէ, իսկ հավաքված երիտասարդները, որոնք ցանկանում են այս կամ այն շենքը վերցնել, պիտի սպասեն․ «նրանց կարիքը կարող է զգացվել, բայց լավ կլինի չզգացվի»։ Մանուկյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր համար դավաճան չէ՝ թշնամի է: «Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն, մեզ պետք է հասունացած այդ ամենն ինքն իրեն լուծվի, դրա համար պետք է կամք, համառություն, հավատք: Մենք այս երկու-երեք օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր: Պետք է կարողանանք մեր ասելիքը հասցնենք մարզերին: Շաբաթ օրը՝ ժամը 15:00-ին մեծ հանրահավաք կանենք, որ ցույց տանք՝ ամբողջ ժողովուրդն է մասնակցում դրան, և նորից կշարունակենք գնալ առաջ: Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ: Այստեղ կա մոտ 5000 երիտասարդ, որ բողոքում են, ասում ենք՝ գնանք այս շենքը վերցնենք, այն շենքը վերցնենք, սպասեք, ձեր կարիքը կարող է զգացվել, բայց ավելի լավ կլինի՝ ձեր կարիքը չզգացվի»,- հայտարարել է նա։ Մանուկյանը նշեց, որ Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը՝ օգտագործելով բոլոր ադմինիստրատիվ ռեսուրսները, կարողացել է հավաքել 15,000 մարդ, ինչը, իր կարծիքով, ցույց է տալիս, որ նրա առաջին հենարանի հարցն արդեն լուծվել է՝ ժողովուրդը վարչապետի հետ չէ: «Երկրորդ հենարանն ուժային կառույցներն էին, ուժային կառույցների ողնաշարը բանակն է, եթե բանակը մի կողմում է, մյուս ուժային կառույցներն այս կամ այն ձևով անցնում են այն կողմ, այս ռազմական վիճակի ժամանակ չեն կարող թպրտալ, և բանակը կանգնեց ժողովրդի կողքին: Բանակն ասաց, որ մեր անվտանգության խոչընդոտը, թշնամին Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա»,- ասել է նա: Նոյեմբերի 10-ին պատերազմի ադդարեցման համաձայնությունից հետո Հայաստանում պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականն է պահանջել նաև ԶՈՒ Գլխավոր շտաբը, որի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում էր կայացրել վարչապետը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան Դադիվանքը վտանգված է․ Բաքուն հայտարարել է՝ քայլեր է ձեռնարկելու Հաջիևան նաև հայտարարել է հայկական Ամարասում «դիտարկում անցկացնելու մասին» Ադրբեջանի ՀԿ–ները դիմել են Նոբելյան կոմիտե՝ բողոքելով Ռուբեն Վարդանյանի առաջադրման դեմ Նամակի հեղինակները թվարկել են Վարդանյանի «հանցագործությունները», որոնց թվում է «անջատողական ռեժիմի ղեկավար լինելը» Զախարովա․ ՌԴ–ն ՀՀ-ից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ և ԵՄ հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին» Ըստ նրա, տեղեկություններ են հայտնվել, որ ապրիլի 5–ի հանդիպմանը ռազմաքաղաքական ոլորտին առնչվող պայմանավորվածություններ են ձեռք բերվել |