Թովմասյան․ Ակնհայտ է, որ Գայանե Հակոբյանի կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց23 մայիսի 2023 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Գայանե Հակոբյանին, որը վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու գործով մեկամսյա կալանքի է դատապարտվել: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ ակնհայտ է՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց: «Տիկին Գայանեի տրամադրությունը լավ էր, կամքը՝ ամուր... Խնդրեց փոխանցել իր անունից շնորհակալություններ նախ զոհվածների ծնողներին, ովքեր լուսացնում են Կառավարության շենքի առջև, պայքարում են օրուգիշեր, շնորհակալություններ փոխանցեց նաև անծանոթ մարդկանց, ովքեր գնացել են Եռաբլուր, իր որդու՝ Ժորա Մարտիրոսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհել: «Ամուր լինենք, պինդ լինենք, հուսով եմ՝ արդարությունը կհաղթի»,- ասաց տիկին Գայանեն: Անշուշտ, որևէ մեկի երեխան չպետք է պատասխանատվության ենթարկվի ծնողի արարքների համար, բայց այն խտրականությունը, որ դրսևորվում է Գայանե Հակոբյանի նկատմամբ, իրապես անընդունելի է: Ակնհայտ է, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց: Ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»,-ասվում է գրառման մեջ։ Մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ Գայանե Հակոբյանը։ Ավելի ուշ նա ձերբակալվեց 1 ամսով։ «Որդիների կանչ» ՀԿ-ն, արձագանքելով ՀԿ անդամների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման վերաբերյալ հրապարակումներին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանն ինքն է նստել մեքենան, որտեղ իրենից բացի եղել է միայն զոհված զինծառայողներից մեկի մայրը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |