Փաշինյան․ Այս գործողության հիմնական նպատակը ՀՀ-ին ռազմական գործողության մեջ ներքաշելն է![]() 19 սեպտեմբերի 2023 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային Լեռնային Ղարաբաղի դեմ, ասել է, որ այս գործողության հիմնական նպատակը ՀՀ-ին ռազմական գործողության մեջ ներքաշելն է։ «Անընդհատ տեղեկություններ են տարածվում, թե հարվածներ են հասցվում ՀՀ ԶՈւ ուղղությամբ, նկատի ունենալով ԼՂ-ն, ցավոք, դա կրկնում են մեր գործընկերները։ Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, ԼՂ-ում բանակ չունի»,–ասել է նա։ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ ԼՂ-ի հետ կապի մեջ են։ «Ընդհանուր տեղեկությունն այն է, որ սկզբից ամենատարբեր հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել ԼՂ տարածքին, մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի»,–ասել է նա։ Վարչապետն ասել է, որ ԼՂ-ից դուրս գալու համար հումանիտար միջանցքներ ստեղծելու վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունը ցույց է տալիս էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի իրական մտադրությունը։ Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի այն հայտարարությանը, որ ռուս խաղաղապահներն իրազեկվել են Ադրբեջանի գործողությունների մասին։ «Մեզ համար տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ-ին, սակայն փաստն այն է, որ մենք այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել»,–ասել է Փաշինյանը։ ![]() ![]() Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |