Կառավարությունը սահմանել է Երեւանի քաղաքապետի պաշտոնակալման արարողակարգը

PanARMENIAN.Net - «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Երեւանի առաջին ավագանու առաջին նիստի անցկացման կանոնակարգը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում «Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաեւ Երեւանի քաղաքապետի առաջին երդման արարողության կարգը: 2 օր ժամկետ է տրվել` շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ նախագծերը մեկ անգամ եւս քննարկելու եւ վերջնական տեսքի բերելու համար»,-ասվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ:



Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, ըստ որի Երեւան քաղաքին տրվել է համայնքի իրավական կարգավիճակ, սահմանվել են ավագանու եւ Երեւանի քաղաքապետի լիազորությունները: Սահմանվել է նաեւ, որ որոշումն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: Փոփոխություններ են կատարվել նաեւ ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 922-Ն, ինչպես նաեւ 2001թ. մայիսի 14-ի N 404 որոշումներում, որոնք պայմանավորված են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներով:



Մայիսի 31-ին առաջին անգամ տեղի կունենան Երեւանի ավագանու խորհրդի եւ քաղաքապետի ընտրությունները: Ընտրություններին մասնակցում են վեց կուսակցություններ եւ մեկ դաշինք` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները, ընդդիմություն անցած ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի սոցիալիստական կուսակցությունը, ինչպես նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:



Մայրաքաղաքի քաղաքապետը ինքնաբերաբար կդառնա 41 տոկոսից ավելի ձայներ հավաքած հաղթանակած կուսակցության «առաջին համարը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---