Պրահայում մեկնարկել է հետխորհրդային տարածքում քաղաքական դաշտի փոփոխումը

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերության» հեռանկարները հարկավոր է դիտարկել հետխորհրդային տարածքի պետությունների եվրոատլանտյան ինտեգրման ենթատեքստում, գտնում է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը: Փորձագետի կարծիքով, եվրոպական պետությունները եւ նրանց հետեւում կանգնած ԱՄՆ-ն, առաջ քաշելով այս կամ այն նախաձեռնությունները, նախ եւ առաջ առաջնորդվում են սեփական շահերով:



PanARMENIAN.Net � թղթակցի այն հարցին, թե կոնկրետ ինչ շահերի մասին է գնում խոսքը` քաղաքական, թե տնտեսական, Արեշեւը ընդգծել է, որ առաջին հերթին պայքար է մղվում էներգոռեսուրսների համար: «Խոսքը գնում է էներգառեսուրսների եւ դրանց փոխադրման ճանապարհների համար մղվող պայքարի մասին` դրան հաջորդող այդ պետությունների քաղաքական լանդշաֆտի կտրուկ վերաֆորմատավորմամբ եւ այնտեղ Հյուսիսատլանտյան դաշինքի ինֆրակառույցային օբյեկտների հնարավոր տեղակայմամբ»,- նշել է Արեշեւը:



Մայիսի 7-ին Պրահայում բացվել է Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերության» սահմանադիր գագաթաժողովը: Ծրագիրը հաստատվել է 2008-ի դեկտեմբերի 3-ին եւ ընդգրկում է 6 հետխորհրդային երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա եւ Բելոռուս:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---