Հայ փորձագետ. Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը իրավաբանական բնույթ է կրում

PanARMENIAN.Net - Երկրի սահմաններից դուրս ՌԴ ԶՈՒ կիրառումը օրինականացնելու մասին օրինագիծը Պետական դումա ներմուծելու` Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը զուտ իրավաբանական բնույթ է կրում այն իսկ պատճառով, որպեսզի Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս զենք կիրառելու դեպքում երկրի ներսում իրավական թյուրիմացություններ չառաջանան: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված իր մեկնաբանության մեջ հայտնել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:



«Արդյոք Ռուսաստանն օգտագործելու է իր զինված ուժերը երկրի սահմաններից դուրս, թե ոչ, առաջին հերթին կախված է ինքնին Ռուսաստանի շահերից եւ քաղաքական նպատակահարմարությունից»,- ընդգծել է հայ փորձագետը:



Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Դումա է ներմուծել «Պաշտպանության մասին» դաշնային օրենքի փոփոխությունների եւ լրացման մասին օրինագիծ, որը վերաբերում է ազգային տարածքի սահմաններից դուրս զինված ուժերը կիրառելու կարգին: Շտկումներն ուղղված են «պետության ղեկավարի համար ՌԴ տարածքից դուրս Ռդ Զինված ուժերի կազմավորումները օպերատիվ կերպով օգտագորշելու հնարավորությունն ապահովող իրավական մեխանիզմի ստեղծմանը»:



Ենթադրվում է նախագահին օժտել արտասահմանում զինված ուժի օգտագործման մասին որոշումը միանձնյա կայացնելու իրավունքով` արտասահմանում տեղակայված ռուսական զորքերի վրա հարձակումներին արձագանքելու, այլ պետության դեմ ագրեսիային արձագանքելու կամ այն կանխելու, ՌԴ քաղաքացիների պաշտպանության, ծովահենության դեմ պայքարի եւ նավագնացության անվտանգության ապահովման համար: ավելի վաղ երկրի սահմաններից դուրս ռազմական ուժ կիրառելու համար նախագահին պահանջվում էր Դաշնության Խորհրդի համաձայնությունը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---